Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 01.08.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Hambardzum Matevosyan/Համբարձում Մաթեւոսյանի մոտ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների ներկայությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված մարզի 6 բնակիչ: Քաղաքացիները մարզպետին դիմել են դրամական օգնության խնդրանքով, ներհամայնքային և անձնական բնույթի հարցերով: Ներկայացված հարցերին մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից տրվել են համարժեք լուծումներ և պարզաբանումներ: Հիշեցնենք,...

Ոսկեհատ համայնքում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները 01.08.2019
2019 թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում Ոսկեհատ համայնքում սկսվել են փոխոցների արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման և ընդլայնման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 10 մլն 421 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 5 մլն 210 հազարական դրամ է: *** Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 37...

Գրիբոյեդով համայնքում ընթանում են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները 31.07.2019
2019 թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում Գրբոյեդով համայնքում լայն թափով ընթանում են Չարենցի փողոցի ասֆալտապատման աշխատանքները: Միջպետական նշանակության ճանապարհն ասֆալտապատվել է 1970-ականներին և երբևէ չի վերանորոգվել: Տարիներ շարունակ այս ճանապարհով են հարակից շուկա իրենց բերքը տեղափոխել հարևան 6 համայնքի բնակիչները, որի արդյունքում պտուղ-բանջարեղենը կորցրել է ապրանքային տեսքը: Գրիբոյեդով և հարևան համայնքների բնակիչների` նշված ճանապարհը բարեկարգ տեսնելու տարիների երազանքը շաբաթներ անց...

Մարզպետն ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի պատասխանատուներին 29.07.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանին և կազմակերպության տարծաշրջանային համագործակցության և համայնքային ներազդեցության տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանին: Հիմնադրամի պատասխանատուները մարզպետին են ներկայացրել կազմակերպության 5-ամյա գործունեության ընթացքում Արմավիրի մարզի 15 դպրոցում իրականացված ծրագրերը՝ ընդգծելով, որ իրենց առաքելությունն է նվիրյալ առաջնորդների համազգային շարժման...

Բաղրամյան համայնքում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները 25.07.2019
2019 թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում Բաղրամյանի տարածաշրջանի Բաղրամյան համայնքում մեկնարկել են Արցախի փողոցի 39/1 բազմաբնակարան քառահարկ շենքի նորոգման աշխատանքները։ Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 9 մլն 581 հազար դրամ է։ Բազմաբնակարան քառահարկ շենքի նորոգման համար ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 4 մլն 790 հազարական դրամ է: *** Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 25.07.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ այսօր մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վարդան Վարդազարյանի մասնակցությամբ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 2 քաղաքացի, ևս 2-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ: Քաղաքացիները մարզպետին դիմել են փաստաբանով ապահովելու, սեփական արտադրության մթերմանը օգնելու խնդրանքով և ալիմենտի վճարման հետ կապված խնդիրների առնչությամբ: Լսելով քաղաքացիների կողմից հնչեցված հարցերը՝ Մարզպետ...