Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 17.10.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված մարզի 6 բնակիչ, ևս 3-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են անձնական բնույթի հարցերով, դրամական օգնության խնդրանքով և ներհամայնքային խնդիրներով: Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը մարզպետ...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը պարգևատրվել է հուշամեդալով

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը պարգևատրվել է հուշամեդալով 16.10.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ զորամասի հրամանատարի կողմից արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է <<Ա. Միկոյանի անվան սահմանապահ զորամասի ստեղծման 95 տարի>> հուշամեդալով:

 Տեղի է ունեցել ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

Տեղի է ունեցել ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 16.10.2019

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը, որը վարել է Արմավիրի մարզպետ, ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Նիստին մասնակցել են ներքին աուդիտի կոմիտեի անդամներ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը, աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Վարդան Վարդազարյանը (խորհրդակցական ձայնի իրավունքով), ներքին աուդիտի բաժնի պետ, կոմիտեի քարտուղար Արայիկ Հակոբյանը, իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար Լիաննա Հարությունյանը: Մինչ օրակարգային հարցին...

 Քարակերտ համայնքում ավարտվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները

Քարակերտ համայնքում ավարտվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները 16.10.2019

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Քարակերտ համայնքում ավարտվել են համայնքի Հ.Թումանյան և Հ.Շիրազ փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմել է 27 մլն 586.4 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 49.3 % է, իսկ համայնքի մասնակցությունը` 50.7 %, համապատասխանաբար 13 մլն 586.4 հազար դրամ և 14 մլն դրամ: Ծրագրի արդյունքում, ընդհանուր առմամբ,...

Մարզպետը մասնակցել է Ամերիաբանկի նորաբաց «էջմիածին» մասնաճյուղի բացմանը

Մարզպետը մասնակցել է Ամերիաբանկի նորաբաց «էջմիածին» մասնաճյուղի բացմանը 16.10.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանի, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ այսօր մասնակցել է Ամերիաբանկի նորաբաց «էջմիածին» մասնաճյուղի բացմանը: «Սա նոր հնարավորություն է մեր քաղաքացիներին ավելի բարձր որակով սպասարկելու, նաև հնարավորություն՝ ներկայացնել համաֆինանսավորման և սուբսիդավորման վարկերը և ստեղծել նոր աշխատատեղեր, ինչը շատ ողջունելի է: Արդեն հաստատվել է համագործակցային շղթա մարզպետարանի, քաղաքապետարանի...

 ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ 13.10.2019

Գյուղատնտեսության ոլորտի հարգելի աշխատակիցներ, սիրելի ֆերմերներ, գիտնականներ ու գործարարներ, Պատիվ ունեմ շնորհավորելու բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ: Լինելով գյուղատնտեսական ուղղվածությամբ մարզի ղեկավար և ամենօրյա առնչություն ունենալով ոլորտի խնդիրներին, ընթացիկ հարցերին` ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ մարզում լուրջ քայլեր են կատարվում գյուղատնտեսությունը զարգացման ճիշտ ուղու վրա դնելու համար: Իսկ այդ գործին իրենց ամենօրյա անխոնջ ու քրտնաջան աշխատանքով մեծ նպաստ են...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 18:00:04