Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել են Բաղրամյան (Վաղ. տ.) համայնքի մշակույթի տան մասնակի վերանորոգման աշխատանքները

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել են Բաղրամյան (Վաղ. տ.) համայնքի մշակույթի տան մասնակի վերանորոգման աշխատանքները 16.06.2020

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել են Բաղրամյան (Վաղարշապատի տ.) համայնքի մշակույթի տան մասնակի վերանորոգման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 28 մլն 309.3 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 8 մլն 492.8 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 19 մլն 816.5 հազար դրամ: Ծրագրի շրջանակում վերակառուցվելու է 1971 թվականին շահագործման հանձնված մշակույթի տան քանդված հատվածը, փոխվելու են դռներն ու պատուհանները, կառուցվելու է...

Մարզպետն այցելել է Մեծամորի ԲԿ

Մարզպետն այցելել է Մեծամորի ԲԿ 16.06.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է Մեծամորի բժշկական կենտրոն: Այցի շրջանակում մարզպետը ծանոթացել է 1980 թվականին շահագործման հանձնված և մինչ օրս չվերանորոգված բժշկական հաստատության շենքային պայմաններին` տնօրինության հետ դիտարկել դրանց բարելավմանը, բուժսարքավորումներով հագեցվածությանը և կենտրոնի գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:

Կգազաֆիկացվեն Մուսալեռ համայնքի Գ.Լուսավորիչ, Նարեկացի և Մուշ փողոցները

Կգազաֆիկացվեն Մուսալեռ համայնքի Գ.Լուսավորիչ, Նարեկացի և Մուշ փողոցները 16.06.2020

Կգազաֆիկացվեն Մուսալեռ համայնքի ակտիվորեն կառուցապատվող Գ.Լուսավորիչ, Նարեկացի և Մուշ փողոցները. 142 տնամերձ հողատարածք կապահովվի կապույտ վառելիքով: Գազաֆիկացումը կիրականացվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 24 մլն 623.69 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 12 մլն 311.845 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 50%` 12 մլն 311.845 հազ. դրամ: Գազաֆիկացման ծրագրի իրականացման միջնաժամկետ արդյունքում ակնկալվում է...

Հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված ևս 11 սուբվենցիոն հայտ

Հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված ևս 11 սուբվենցիոն հայտ 15.06.2020

Սուբվենցիաների տրամադրման նպատակով կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված ևս 11 սուբվենցիոն հայտ: Հաստատված ծրագրային հայտերի շրջանակում սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքներ կիրականացվեն հետևյալ համայնքներում. Զարթոնք համայնքի մանկապարտեզի կառուցում. Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 99 մլն 776.08 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի...

Աղավնատուն համայնքի գլխավոր ճանապարհը  կասֆալտապատվի

Աղավնատուն համայնքի գլխավոր ճանապարհը կասֆալտապատվի 15.06.2020

Աղավնատուն համայնքի գլխավոր ճանապարհը` Նշան Մաթևոսյան պողոտան կասֆալտապատվի. անվտանգ երթևեկ կապահովվի համայնքի բնակիչների և վարորդների համար: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 20 մլն 363.24 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 9 մլն 163.46 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 11 մլն 199.78 հազ. դրամ: 270 գծմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման համար անհրաժեշտ է 100 մմ հաստության տոփանումով բազալտե խճից հիմնահատակի իրականացում, 1000...

Երկու սուբվենցիոն ծրագիր` մարզկենտրոն Արմավիրում

Երկու սուբվենցիոն ծրագիր` մարզկենտրոն Արմավիրում 15.06.2020

Արմավիր քաղաքի Աբովյան 139 բնակելի շենքից Բաղրամյան 25 բնակելի շենքերի միջև գտնվող միջբակային ճանապարհը և բակային տարածքները կասֆալտապատվեն, կհիմնանորոգվեն Չարենցի փողոցի Երևանյան-Շահումյան և Շահումյան փողոցի Չարենց-Ջիվանի հատվածները. մարզկենտրոնի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրները կլուծվեն սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 216 մլն 127 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 97 մլն 257.15 հազ. դրամ, իսկ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-20 17:35:33