Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համակարգմամբ շարունակվում են ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնցից մեկն էլ ջրահեռացման համակարգի կառուցումն ու վերանորոգումն է: ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքային համայնքում մեկնարկել են 4500 մետր երկարությամբ կոյուղագծի կառուցման աշխատանքները, որի իրականացման համար 70 մլն 400 հազար դրամ հատկացվել է պետական բյուջեից, 17 մլն 600 հազար դրամի չափով էլ...

Այսօր աշխարհի ամենապայծառ ու լուսավոր տոնն է՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Այս հրաշալի տոնի առթիվ շնորհավորում եմ մեր այսօրն ու վաղն իմաստավորողներին՝ մեր թանկագին երեխաներին՝ ցանկանալով նրանց անհոգ և ուրախ մանկություն: Թող մեր երեխաների հոգիներում հարատևի մաքրությունը, աչքերում՝ լույսը, իսկ դեմքին՝ ժպիտը: Բոլորի ընտանիքներում թող իշխեն սերն ու համերաշխությունը, իսկ խաղաղությունը թող ուղեկից լինի ամենքին: Մեկ անգամ ևս...

ՀՀ Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում բացվել է մանկապարտեզ 01.06.2019
ՀՀ Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում այսօր տեղի է ունեցել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Ալաշկերտի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ կյանքի կոչված նորակառույց մանկապարտեզի հանդիսավոր բացումը , որին ներկա են գտնվել փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը, Մրգաշատ համայնքի հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը, մեծաթիվ հյուրեր։ Միջոցառման սկիզբն ազդարարվել է հյուրերին ավանդական աղ ու հացով դիմավորելու արարողությամբ։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով հունիսի...

Տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 30.05.2019
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի մոտ մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված երկու քաղաքացի: Քաղաքացիները Կարեն Գրիգորյանին դիմել են բնակարանային պայմանների բարելավման, տանիքի վերանորոգման և դրամական օգնության խնդրանքով: Ներկայացված հարցերին փոխմարզպետի կողմից հնարավորության սահմաններում տրվել են մասնակի լուծումներ:

Բնակարաններով կապահովվեն 26 անօթեւան ընտանիքներ 30.05.2019
Հայաստանի Հանրապետության Կառավարության այսօրվա նիստում քննարկվել և բավարարվել է ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի միջնորդությունը Արմավիր քաղաքի Մխիթար Հերացի փողոցի թիվ 5 հասցեի, ՀՀ պետական գույքի հաշվեկշռում գտնվող չօգտագործվող շինությունները ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքային համայնքին նվիրելու հարցը: Նշված շինությունները մոտ ապագայում մասնավոր ներդրողի միջոցներով կվերանորոգվեն որպես բնակարաններ և անհատույց կտրամադրվեն Արմավիր քաղաքի Մովսես Սիլիկյան փողոցի թիվ 1 այրված և թիվ 9...

Այսօր ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում նշվել է «ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպության 30-ամյակը, որին ներկա են գտնվել փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն Նահանգային խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությունը և բազմաթիվ այլ հյուրեր: Միջոցառման սկիզբն ազդարարվել է հյուրերին ավանդական աղ ու հացով դիմավորելու արարողությամբ, այնուհետև հնչել են...