Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության տարածաշրջանային տնօրեններին 23.05.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության տարածաշրջանային տնօրեններին` քննարկելու ջրամատակարարման ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները: Ողջունելով Վեոլիա Ջրի պատասխանատուներին` մարզպետը նշել է, որ պատրաստ է համագործակցության, որպեսզի ընկերության սպասարկման տակ գտնվող մարզի 32 համայնքում ջրամատակարարման համակարգի հետ կապված խնդիրներին հնարավորինս օպերատիվ և արդյունավետ լուծում տրվի: Նա ներկայացրել է...

Քաղաքացիների հերթական ընդունելությունը տեղի է ունեցել փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի մոտ 23.05.2019
Քաղաքացիների հերթական ընդունելությունն այսօր տեղի է ունեցել մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի մոտ, որին ներկա են գտնվել նաև մարզպետարանի ոլորտային պատասխանատուներ: Փոխմարզպետի մոտ տեղի ունեցած ընդունելությանը մասնակցել է 5 քաղաքացի: Ընդունելությանը գրանցված քաղաքացիները Կարեն Գրիգորյանին դիմել են Փարաքար համայնքում առկա փակ կոյուղագծի հետ կապված խնդրի լուծմանն աջակցելու խնդրանքով, առողջական և անձնական բնույթի հարցերով: Մարզպետի տեղակալի միջնորդությամբ Փարաքար համայնքում...

Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառմանը 22.05.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արևադաշտի միջնակարգ դպրոցում այսօր ներկա է գտնվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառմանը: Հոբելյանական միջոցառման ընթացքում կրթօջախի 3-4-րդ դասարանների աշակերտները հանդես են եկել տոնական երգ ու պարով, թումանյանական ասմունքով և թատերական ներկայացմամբ: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը խոսել է Թումանյանի` որպես...

(Ուսուցման Ազգային Հիմնադրամ, երաշխավորված ՀՀ ԿԳՆ 02.05.2019թ. N 435-Ա/2 հրամանով) Ուսուցման Ազգային Հիմնադրամը հրավիրում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մասնակցել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։ Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ, կամ...

Մարզպետը մասնակցել է Տոլմայի ամենամյա փառատոնին 19.05.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում այսօր մասնակցել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախաձեռնությամբ և մարզպետարանի աջակցությամբ իրականացված Տոլմայի փառատոնին: «Զվարթնոց» տաճարի տարածքում բացված 35 տաղավարներում ներկայացվել են հայկական ավանդական ուտեստի տասնյակ տեսակներ՝ պատրաստված ռեստորանային տարբեր համալիրների, հասարակական կազմակերպությունների, հանրային սննդի...

Մարզպետն ընդունել է Արմավիրի N 5 դպրոցի ուսուցիչներին և ծնողներին 16.05.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Արմավիրի մարզի Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N 5 հիմնական դպրոցի ուսուցիչներին և ծնողներին: Հանդիպման ընթացքում քննարկվել է երեկ դպրոցում տեղի ունեցած տնօրենի մրցույթի արդյունքում գործող տնօրենի` պաշտոնում չվերընտրվելու հարցը: Լսելով ուսուցչական կազմի և ծնողների այն պնդումները, որ խորհուրդն ուղղորդմամբ է իրականացրել քվեարկությունը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ մարզպետարանի կողմից որևէ ուղղորդում չի...