Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 06.06.2019
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 1 քաղաքացի: Նա փոխմարզպետին դիմել է հողամասի նկատմամբ իր սեփականության իրավունքի հաստատման խնդիրներին վերաբերվող հարցով: Ընդունելությանը մասնակցող մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների կողմից հարցը քննարկվել է և առաջարկվել խնդրի կարգավորման նպատակով դիմել դատարան և դատական կարգով հասնել գործընթացի...

Համապետական շաբաթօրյակ` հունիսի 8-ին 06.06.2019
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում սույն թվականի հունիսի 8 - ին հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական շաբաթօրյակ : Բոլոր մարզային, համայնքային նշանակության կազմակերպություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներին, կրթական, առողջապահական հաստատություններին և մասնավոր ընկերություններին կոչ է...

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համակարգմամբ շարունակվում են ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնցից մեկն էլ ջրահեռացման համակարգի կառուցումն ու վերանորոգումն է: ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքային համայնքում մեկնարկել են 4500 մետր երկարությամբ կոյուղագծի կառուցման աշխատանքները, որի իրականացման համար 70 մլն 400 հազար դրամ հատկացվել է պետական բյուջեից, 17 մլն 600 հազար դրամի չափով էլ...

Այսօր աշխարհի ամենապայծառ ու լուսավոր տոնն է՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Այս հրաշալի տոնի առթիվ շնորհավորում եմ մեր այսօրն ու վաղն իմաստավորողներին՝ մեր թանկագին երեխաներին՝ ցանկանալով նրանց անհոգ և ուրախ մանկություն: Թող մեր երեխաների հոգիներում հարատևի մաքրությունը, աչքերում՝ լույսը, իսկ դեմքին՝ ժպիտը: Բոլորի ընտանիքներում թող իշխեն սերն ու համերաշխությունը, իսկ խաղաղությունը թող ուղեկից լինի ամենքին: Մեկ անգամ ևս...

ՀՀ Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում բացվել է մանկապարտեզ 01.06.2019
ՀՀ Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում այսօր տեղի է ունեցել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Ալաշկերտի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ կյանքի կոչված նորակառույց մանկապարտեզի հանդիսավոր բացումը , որին ներկա են գտնվել փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը, Մրգաշատ համայնքի հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը, մեծաթիվ հյուրեր։ Միջոցառման սկիզբն ազդարարվել է հյուրերին ավանդական աղ ու հացով դիմավորելու արարողությամբ։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով հունիսի...

Տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 30.05.2019
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի մոտ մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված երկու քաղաքացի: Քաղաքացիները Կարեն Գրիգորյանին դիմել են բնակարանային պայմանների բարելավման, տանիքի վերանորոգման և դրամական օգնության խնդրանքով: Ներկայացված հարցերին փոխմարզպետի կողմից հնարավորության սահմաններում տրվել են մասնակի լուծումներ: