Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

Արմավիրի մարզպետի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ 31.08.2016

Հարգարժան մանկավարժներ, սիրելի դպրոցականներ և ծնողներ   Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ և ցանկանում, որ այս ուսումնական տարին մշտապես ուղեկցվի հաջողություններով: Գիտելիքի օրն իսկապես տոն է կրթությունը և գիտելիքը որպես ազգային հարստություն գնահատող մեր ժողովրդի համար, և այսօր հուզված ու ոգևորված ենք բոլորս: Սիրելի աշակերտներ, վստահաբար ձեր ձեռքերում է հայ ժողովրդի և մեր պետության ապագան: Եվ ինչ արժեքներ ու գիտելիքներ դուք կտանեք դպրոցից, դրանք կրողը...

Արդարադատության նախարարն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր

Արդարադատության նախարարն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր 31.08.2016

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը օգոստոսի 31-ին աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: Նախարարի առաջին կանգառը Արմավիրի մարզպետարանն էր, ուր մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ հանդիպումից հետո Արփինե Հովհաննիսյանը մարզպետարանի ստորաբաժանումների և մարզի տարբեր համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկել է արմավիրցիներին հուզող և արդարադատության նախարարության գործառույթներին առնչվող բազմաթիվ հարցեր: Վերջինները մեծամասամբ վերաբերել են օրենսդրական ակտերին՝...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 30.08.2016

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի՝ Արմավիրի մարզ կատարելիք այցի շրջանակում, օգոստոսի 31-ին, ժամը 13:10-ին մարզպետարանում կկազմակերպվի քաղաքացիների ընդունելություն: Այն անձինք, ովքեր հարցեր, առաջարկներ, դիմումներ կամ բողոքներ ունեն կապված ՀՀ արդարադատության նախարարի իրավասություններին առնչվող ոլորտների հետ, նշված ժամին կարող են լինել մարզպետարանում՝ նախարարի հետ հանդիպելու և խնդիրները ներկայացնելու նպատակով: Ընդունելությանը մասնակցող քաղաքացիներին...

Արմավիրի մարզի դպրոցների տնօրենների 2016 թվականի օգոստոսյան խորհրդակցություն

Արմավիրի մարզի դպրոցների տնօրենների 2016 թվականի օգոստոսյան խորհրդակցություն 30.08.2016

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը , ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, կրթության ոլորտի այլ ներկայացուցիչներ: Բացման խոսքում մարզպետը շնորհավորելով դպրոցների տնօրեններին և ոլորտի պատասխանատուներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝...

Շահագործման հանձնվեց Նալբանդյան համայնքի հիմնանորոգված դպրոցը

Շահագործման հանձնվեց Նալբանդյան համայնքի հիմնանորոգված դպրոցը 29.08.2016

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի հիմնանորոգված դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի բարերարներ, կրթօջախի հիմնանորոգման հովանավորներ Արմէն և Պերճուհի Նալպանտեանները, ոլորտը ներկայացնող պատասխանատուներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ղեկավարներ և մեծ թվով հյուրեր: Նալպանտեան ընտանիքի...

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արմավիրի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արմավիրի մարզ 25.08.2016

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ` բերքահավաքի և մթերումների ընթացքին հետևելու նպատակով: Նախարարը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ նախ եղել է Սարդարապատ համայնքում, որտեղ ընթանում էին լոլիկի բերքահավաքի աշխատանքներ: Այնուհետև նախարար Կարապետյանն ուղևորվել է Արաքս համայնք և հետևել սալորի բերքահավաքի ընթացքին: Արաքսի համայնքապետ Ռուբեն Կարապետյանի խոսքով` բերքից գոհ են, գարնանային ցրտահարությունն ու կարկտահարությունն այս տարի շրջանցել են...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35