Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն այսօր ընդունել է Արգենտինայի ազգային գյուղատնտեսական տեխնոլոգիաների ինստիտուտի (INTA) ներկայացուցիչներին, ովքեր Արգենտինայի դեսպանության և Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ միասին գյուղատնտեսության զարգացման ծրագրեր են ցանկանում իրականացնել Արմավիրի մարզի համայնքներում: Արգենտինայի գործարարները փոխմարզպետին հակիրճ ներկայացրել են իրենց ծրագիրը` տեղեկացնելով, որ կազմակերպությունը 62 տարվա պատմություն ունի և համալրված է 7000 աշխատակիցներով: INTA...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 01.11.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին նախապես գրանցված 25 քաղաքացիներից մասնակցել են 23-ը: Ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալները և կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները քաղաքացիների կողմից ներկայացվող հարցերը քննարկելու, ինչպես նաև համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով: Քաղաքացիները մարզպետին դիմել են դրամական աջակցության, աշխատանքով ապահովելու, վարկի տույժ-տուգանքը զիջելու...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ցավակցական խոսքը 27.10.2018
Հարգելի հայրենակիցներ, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում կատարված ոճրագործությունը ողբերգական էր մեզ բոլորիս համար: Սա ցավալի, սգալի օր է մեր ժողովրդի և մեր երկրի պատմության համար, քանզի ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ: Ուստի իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մեր ողջ ազգին, մեր հերոս-նահատակների հարազատներին: Նրանց անունը և փառքը անմահ է, իսկ...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 25.10.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալները և կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները քաղաքացիների կողմից ներկայացվող հարցերը քննարկելու, ինչպես նաև համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով: Ընդունելությանը նախապես գրանցված 23 քաղաքացիներից մասնակցել են 20-ը: Քաղաքացիները մարզպետին դիմել են հիմնականում դրամական աջակցության, առողջական խնդիրների լուծման,...

Հակառակորդի արձակած գնդակից զոհված ժամկետային զինծառայող Արարատ Խանոյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթին` նրա ընտանիքի անդամների, հարազատների, մեծաթիվ հյուրերի և սարդարապատցիների հետ միասին ներկա է գտնվել նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Նա ծաղիկներ է դրել հերոս սարդարապատցու հիշատակը հավերժացնող հուշարձանին, գլուխ խոնարհել նրա հիշատակի առջև: Պաշտպանության բանակի զինծառայող Արարատ Խանոյանը հերոսաբար զոհվել է 2014 թվականի հուլիսի 31-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ 23.10.2018
Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, Շնորհավորում եմ բոլորիդ մարզում այսօր կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրությունների կապակցությամբ` հավատալով, որ մենք միայն մեր գիտակցված ընտրությամբ և քաղաքական կամքով ի վիճակի կլինենք ձևավորել հիրավի ժողովրդական իշխանություն: