Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետը ներկա է գտնվել 1988-ի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկոյին 07.12.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, մեծաթիվ հյուրերի և գյումրեցիների հետ դեկտեմբերի 6-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներկա է գտնվել «ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ» խորագիրը կրող հիշատակի երեկոյին` նվիրված 1988-ի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Երեկոյի ընթացքում հնչել է դասական երաժշտություն՝ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի, երաժշտական դպրոցների, Գյումրու Հայորդյաց Տան և Կարա-Մուրզայի անվան պետական...

Մարզպետը ներկա է գտնվել <<Աղետների դիմակայության օր>> խորագիրը կրող միջոցառմանը 06.12.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր Արմավիր քաղաքի հրապարակում ներկա է գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացված <<Աղետների դիմակայության օր>> խորագիրը կրող միջոցառմանը` նվիրված 1988 թվականին տեղի ունեցած Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին: Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ Հովհաննես Մարգարյանի ուղեկցությամբ մարզպետը ծանոթացել է միջոցառման շրջանակներում...
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Ալեքսանդր Ղուկասյանն այսօր Էջմիածնի քաղաքապետարանում ներկա է գտնվել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, արցախյան ազատամարտի մասնակից Նիկոլայ Օսիպյանի ծննդյան 65-րդ տարեդարձին նվիրված միջոցառամանը: <<Կոչենք ապրողաց>> խորագիրը կրող միջոցառումն իր շուրջ է համախմբել ազատամարտիկի ընտանիքի անդամներին, հարազատներին ու մարտական ընկերներին: Նիկոլայ Օսիպյանն ակտիվ մասնակցություն է ունեցել արցախյան պատերազմին, Գանձակի ինքնապաշտպանական մարտերին, իսկ...

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ ոստիկանության պետը 05.12.2018
Դեկտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նախընտրական շրջանում կատարել է վերջին մարզային այցելությունը՝ աշխատանքային այցով մեկնելով Արմավիր։ Ոստիկանության պետը նախ հանդիպում է ունեցել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների ու նախընտրական շտաբերի ղեկավարների հետ։ Վալերիյ Օսիպյանը մանրամասն ներկայացրել է վերջին շրջանում ոստիկանության իրականացրած կանխարգելիչ միջոցառումները՝...

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մերձավան համայնքում կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը 05.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Արմավիրի մարզի Մերձավան համայնքում ներկա է գտնվել «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը: Այն հայ- լիբանանյան-սիրիական համատեղ ներդրումային ծրագիր է։ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել ներդրված սարքավորումներին, աշխատանքային պայմաններին և ծրագրերին: Վարչապետի պաշտոնակատարին ներկայացվել է, որ նախնական կապիտալ ներդրումը և գործառնական ծախսերը կազմում են 4.5 մլն...

Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի խոսքը Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ 03.12.2018
Ինչպես գիտենք, 1992 թվականից Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 3-ը հռչակվել է Հաշմանդամների միջազգային օր: Թերեւս, այս օրը տոն չէ, սակայն առիթ է մեկ անգամ եւս բարձրաձայնելու հաշմանդամություն ունեցող անձանց դեռեւս չլուծված խնդիրների մասին` պատկան մարմինների, հանրության ուշադրությունը հրավիրելով դրանց լուծման վրա: Ինչ խոսք, յուրաքանչյուրս մեր տեղում եւ մեր լիազորությունների շրջանակում գործուն քայլեր պետք է ձեռնարկենք հաշմանդամություն ունեցող անձանց...


