Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետ Գագիկ Միրիջանյանը ծանոթացել է «Բագրևանդ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող ջրամբարաշինության ծրագրին 22.08.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր այցելել է Արգավանդ-Տանձուտ համայնքների միջնամասում գտնվող «Բագրևանդ» ՍՊԸ-ին պատկանող տարածք, ծանոթացել ընկերության կողմից նախատեսվող ջրամբարաշինության ծրագրին: Ընկերության տնօրեն Գոռ Թովմասյանը մարզպետին ներկայացրել է 150 հեկտար տարածքի վրա ջրամբար կառուցելու իր ծրագիրը, որն ավելի քան 10 միլիոն մ/խ ջուր կուտակելու հնարավորություն է տալու: Կուտակված ջրով հնարավոր է ոռոգել շուրջ 2000 հեկտար հողատարածք: Մարզպետ Գագիկ...

Կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին ընդառաջելու խնդրանքով ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր համապատասխան գրությամբ դիմել է բանկային և վարկային կազմակերպությունների Արմավիրի մասնաճյուղերի պատասխանատուներին. «Հարգելի գործընկերներ, Ինչպես գիտեք, ՀՀ Արմավիրի մարզում սույն թվականի օգոստոսի 10-ին տեղացած կարկուտից և ուժգին քամուց լուրջ վնաս է կրել թվով 19 համայնք: Ստեղծված իրավիճակը սոցիալական մեծ լարվածություն և արդարցված դժգոհություն է առաջացրել...

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր Արմավիրի մարզպետարանում տեղի է ունեցել 2018-2019 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված օգոստոսյան խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցել են փոխմարզպետներ Ալեքսանդր Ղուկասյանը, Գագիկ Գաբրիելյանը, Կարեն Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Վարդան Վարդազարյանը, ԿԳ նախարարության և մարզպետարանի աշխատակազմերի պատասխանատու պաշտոնյաներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ:...

Մարզային հանձնաժողովն ամփոփել է կարկտահարության հասցրած վնասը գնահատող ակտերը 21.08.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ այսօր հրավիրված խորհրդակցությանն Արմավիրի մարզում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող մարզային հանձնաժողն ամփոփել է ս.թ. օգոստոսի 10-ին տեղացած կարկուտից տուժած մարզի 19 համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքները` ՀՀ կառավարություն ներկայացնելու նպատակով: Կարևորելով կառավարություն ներկայացվող տեղեկանքում բնական աղետից տուժած գյուղացիական տնտեսությունների մասով ամբողջական և ճշգրիտ...

Հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում 20.08.2018
Երեկ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել ՀՀ Արմավիրի մարզի Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում. տևական անձրևի հոսքը նշված համայնքներով անցնող ջրատարը չի կարողացել ապահովել, որի արդյունքում ջուրն ամբողջությամբ դուրս է եկել ջրատարից՝ ողողելով մշակովի հողատարածքները, խաղողի այգիները, լցվելով բնակելի տների նկուղները և անասնագոմերը: Ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու համար մարզպետ Գագիկ Միրիջանյանի հանձնարարությամբ Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներ է...

Ճանաչողական այցով ՀՀ Արմավիրի մարզում էր ՀՀ մշակույթի նախարարը 19.08.2018
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր ճանաչողական այցով եղել է ՀՀ Արմավիրի մարզում: Մինչ մարզի կրթամշակութային վայրեր այցելելը նախարարը մարզպետարանում հանդիպում-քննարկում է ունեցել մարզպետ Գագիկ Միրիջանյանի և այլ պաշտոնյաների հետ: Մարզպետը նախարարին ամփոփ տեղեկություն է ներկայացրել մարզի մշակութային կազմակերպությունների, մշակույթի առանձին ենթաոլորտներում առկա հիմնախնդիրների և առաջիկայում նախատեսվող միջոցառումների վերաբերյալ` նշելով, որ իր լիազորությունների և...