Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամանորյա նվերներ` Հայրենական մեծ պատերազմի վետերաններին 23.12.2014

Ամանորյա տոներին ընդառաջ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց Հայրենական մեծ պատերազմի վետերան 92-ամյա Քնարիկ Շահբազյանին: Շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ` մարզպետը նրան հանձնեց ամանորյա սննդամթերքով լի փաթեթներ` մաղթելով առողջություն, երկարակեցություն և ընտանեկան խաղաղություն: Քնարիկ Շահբազյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց հաճելի անակնկալի համար և իր օրհնանքն ու բարեմաղթանքները հղեց մարզպետին: Հավելենք, որ նման նվերներ կստանան Հայրենական մեծ պատերազմի...

Մարզպետն այցելեց Սարդարապատ համայնքում գործող ջերմոցային տնտեսություն 22.12.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց Սարդարապատ համայնքում գործող ջերմոցային տնտեսություն, որտեղ վերջին ամիսներին աճեցվում է բարձր համային և որակական հատկանիշներով լոլիկ և վարունգ: Մարզպետը ծանոթացավ տնտեսությունում իրականացված ներդրումներին և զարգացման ծրագրերին: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ողջունեց ֆերմեր Արեգ Մելքոնյանի նախաձեռնությունը, ով, ըստ նրա, լուրջ աշխատանքներ է իրականացրել ջերմոցային արդյունավետ տնտեսություն վարելու և գնորդին բարձրորակ ու էկոլոգիապես մաքուր...

Տարեվերջյան խորհրդակցություն` համայնքապետերի մասնակցությամբ 20.12.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ այսօր համայնքապետերի մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը քննարկվեցին դեկտեմբերի 15-ի դրությամբ մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրմանը և 2015 թվականի բյուջեների կազմմանը  վերաբերող հարցեր: ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը զեկուցեց, որ հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 2 մլրդ...

Ջանֆիդա համայնքում բացվեց մարտական գործողությունների ժամանակ զոհված լեյտենանտ Գոռ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշաքարը 17.12.2014

ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում այսօր հանդիսավոր պայմաններում բացվեց սույն թվականի հուլիսի 31-ին մարտական գործողությունների ժամանակ զոհված լեյտենանտ Գոռ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշաքարը: Գոռ Գրիգորյանը հուլիս-օգոստոս ամիսներին հակառակորդի դիվերսիոն գործողությունների  ընթացքում Արմավիրի մարզից զոհված երեք զինծառայողներից մեկն էր, ով ևս իր հավերժ ներկայությունը գտավ հայրենի բնակավայրում: Քաջ հայորդու հուշաքարի բացմանը ներկա էր նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով...

Հանրային լսումներ` «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակներում 17.12.2014

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, նախաձեռնել են «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը», որի նպատակն է` կարևորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը, լավագույն մարդկային ռեսուրսներն ուղղել դեպի կրթություն և ձևավորել մրցունակ, առաքելության զգացողություն ունեցող ուսուցիչների համայնք։ Մարզկենտրոն Արմավիրում...

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարը 16.12.2014

Դեկտեմբերի 15-ին ՀՀ Արմավիրի մարզ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարար նախարար Գաբրիել Ղազարյանն այցելել է Մեծամոր քաղաքի մարզադպրոց, Արմավիրի քաղաքապետարանի թիվ 1 մանկապատանեկան մարզադպրոց, Փարաքարի սպորտ դպրոց, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ուղեկցությամբ եղել է Էջմիածնի քաղաքային մարզադպրոցում, ծանոթացել մարզադպրոցների շենքային պայմաններին, մարզադահլիճների վերանորոգման խնդիրներին: Արմավիրի մենապայքարային մարզաձևերիմանկապատանեկան մարզադպրոցում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53