Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եզդիաբնակ Ֆերիկ համայնքում վերաբացվեց ամբողջովին հիմնանորոգված դպրոցը 14.11.2014

ՀՀ Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ համայնքում այսօր տեղի ունեցավ ամբողջովին հիմնանորոգված դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, համայնքի ղեկավար Նորիկ Հայրապետյանը, մեծ թվով հյուրեր և համայնքի բնակիչներ: Ֆերիկցիները միջոցառման մասնակիցներին դիմավորեցին ազգային երգ ու պարով, աղ ու հացով: 1965 թվականին կառուցված կրթօջախի հիմնանորոգման համար Արմավիրի մարզի հրատապ խնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցներից տրամադրվել է...

Տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի մարզային փուլը 11.11.2014

Այսօր Արմավիրի թիվ 1 մշակույթի տանը տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո կազմակերպվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան 8-րդ մրցույթ-փառատոնի Արմավիրի մարզային փուլը: Այս տարի փառատոնը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծներ Հովհաննես Թումանյանին և Ավետիք Իսահակյանին: Մրցույթին մասնակցեց մարզի քաղաքային և գյուղական համայնքների 40 դպրոցական: Փառատոնն անցկացնող հանրապետական ժյուրին ընտրեց 6 լավագույններին` 11-14 և 15-17 տարիքային խմբերից, յուրաքանչյուր խմբից երեքական...

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը 04.11.2014

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Դավիթ Սամսոնյանը, Մովսես Քարտաշյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների պատասխանատուները և ջրօգտագործող ընկերությունների տնօրենները: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը` մարզի խորհրդին...

Ի գիտություն 31.10.2014

2014 թվականի հոկտեմբերի 4-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը: Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգին  

Կայացավ <<Երգը բարեկամության կամուրջ է>> ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնը 31.10.2014

Արմավիրի թիվ 1 մշակույթի տանն այսօր տեղի ունեցավ <<Երգը բարեկամության կամուրջ է>> խորագիրը կրող ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնը, որին ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Ռուսաստանի հայերի միության և համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ, ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախագահ Վլադիմիր Ավեյանը, ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե...

Խորհրդակցություն` համայնքապետերի մասնակցությամբ 22.10.2014

ՀՀ Արմավիրի մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ այսօր մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ հրավիրված խորհրդակցությանը քննարկվեցին համայնքներում սեփական եկամուտների հավաքագրմանը, աշխատավարձի պարտքերի մարմանը և 2014 թվականի աշնանացանի ընթացքին վերաբերող հարցեր: Ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը` մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը նշեց, որ նախատեսված 1...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53