Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այսօր Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում տեղի է ունեցել «Լավագույն մարզական ընտանիք» հոբելյանական 15-րդ մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը և հաղթողների պարգևատրումը: Մասսայական դարձած մարզական միջոցառմանը ներկա է գտնվել նաև մարզպետ Գագիկ Միրիջանյանը: Նա հանդիպել է Արմավիրի մարզից մրցույթին մասնակցած 13 ընտանիքի անդամներին` հաջողություններ մաղթելով նրանց հետագա մրցույթներում:

Մարզպետ Գագիկ Միրիջանյանն ընդունել է Հայ Կրթական Հիմնարկության հայաստանյան պատասխանատուներին 27.07.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է Հայ Կրթական Հիմնարկության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արմինե Հարոյանին և Հայստանում դպրոցաշինության աշխատանքների պատասխանատու Նշան Փիրումյանին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը և Արևադաշտի միջնակարգ դպրոցի տնօրեն Նազիկ Բաբայանը: ՀԿՀ-ի Հայստանում դպրոցաշինության աշխատանքների պատասխանատու Նշան Փիրումյանը մարզպետ...

Մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 26.07.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված մարզի 49 բնակիչ: Քաղաքացիների կողմից ներկայացվող ոլորտային հարցերը տեղում քննարկելու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալները և մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները: Քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են աշխատանքի տեղավորման միջնորդության, դրամական...

Քննարկվել են համընդհանուր ներառական կրթության վերաբերյալ հարցեր 26.07.2018
Հուլիսի 25-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանն ընդունել է Կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանին, Արմավիրի մարզպետի տեղակալ Ալեքսանդր Ղուկասյանին, Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանին և Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արմավիրի մարզում համընդհանուր ներառական կրթության անցման հետ կապված հարցեր։ Քննարկման առանցքում էին հատկապես հատուկ դպրոցների...
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է 2017-2018 ուսումնական տարվա <<Աշխարհագրություն>> առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմի անդամ, մարզի Վաղարշապատի թիվ 5 դպրոցի շրջանավարտ Լուսինե Դավթյանին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը և Լուսինե Դավթյանի մայրը: Արմավիրի մարզի Վաղարշապատի թիվ 5 դպրոցի աշակերտուհին...

Տեղի է ունեցել Արմավիրի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը 24.07.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Գագիկ Միրիջանյանի մոտ այսօր տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը` մասնակցությամբ Արմավիրի մարզի զինվորական կոմիսար Արսեն Համբարձումյանի, ԶՈւ գլխավոր շտաբի, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ՌՈ Արմավիրի բաժնի պատասխանատուների: Արմավիրի մարզի զինվորական կոմիսարը ներկայացրել է 2018 թվականի մարզային ամառային զորակոչի արդյունքները` նշելով, որ զորակոչն իրականացվել է բարձր մակարդակով և պլանային...


