Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Մարզպետարանում քննարկվել են համայնքներից ներկայացվող սուբվենցիայի ծրագրային հայտերը

Մարզպետարանում քննարկվել են համայնքներից ներկայացվող սուբվենցիայի ծրագրային հայտերը 10.04.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ այսօր հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են մարզի համայնքներից ներկայացվող սուբվենցիայի ծրագրային հայտերը: Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները և նշված ծրագրին հայտ ներկայացնող համայնքների ղեկավարները: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը զեկուցել է, որ օրեր առաջ ՀՀ վարչապետի մոտ կայացած սուբվենցիաներ ստանալու համար...

 Պարգևատրվել են ՀՀ դպրոցականների 2017-2018 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների Արմավիրի մարզային փուլում հաղթող ճանաչվածները

Պարգևատրվել են ՀՀ դպրոցականների 2017-2018 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների Արմավիրի մարզային փուլում հաղթող ճանաչվածները 04.04.2018

2018 թվականի փետրվարի 3-18-ը Արմավիրի թիվ 8, Վաղարշապատի թիվ 3 հիմնական և Մյասնիկյանի միջնակարգ դպրոցներում անցկացվել է դպրոցականների 2017-2018 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը, որի ընթացքում 16 առարկայից իրենց գիտելիքներն են փորձել 2017 թվականի դեկտեմբեր ամսին տեղի ունեցած օլիմպիադայի դպրոցական փուլում հաղթող ճանաչված աշակերտները: Նրանցից 4616-ը մասնակցել է օլիմպիադայի տարածքային փուլին, որի արդյունքում 780-ը հաղթահարել է համապատասխան փուլը և մարզային...

 Մեկնարկել է «Մանկական գրքի շաբաթ» ամենամյա միջոցառումը

Մեկնարկել է «Մանկական գրքի շաբաթ» ամենամյա միջոցառումը 03.04.2018

Այսօր մեկնարկել է «Մանկական գրքի շաբաթ» ամենամյա միջոցառումը, որն իրականացվում է Հայստանի գրողների միության նախաձեռնությամբ: Միջոցառման մեկնարկն ազդարարվել է Արմավիրի մարզում, որի շրջանակում մարզպետարանը հյուրընկալել է ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանին, միության Արմավիրի մասնաճյուղի նախագահ Ռաֆայել Սահակյանին, մի խումբ գրողների և մարզի դպրոցները ներկայացնող տարրական դասարանների աշակերտների: Ողջունելով ներկաներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կարևորել է միջոցառման...

 Քննարկվել են գործող և դադարած իրավունքի սուբյեկտների նույնականացման տվյալների թարմացմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են գործող և դադարած իրավունքի սուբյեկտների նույնականացման տվյալների թարմացմանը վերաբերող հարցեր 28.03.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ այսօր հրավիրված խորհրդակցությանը համայնքապետերի հետ քննարկվել են համայնքներում գործող և դադարած իրավունքի սուբյեկտների նույնականացման տվյալների թարմացմանը վերաբերող հարցեր: Համայնքների ղեկավարներին առաջարկվել է սեղմ ժամկետում հաշվառել և մարզպետարան ներկայացնել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մեթոդական ցուցումներին համապատասխան սեփականատերերի գույքի նույնականացման վերաբերյալ շտկված տվյալներ:...

 Մարզպետն ընդունել է Ուկրաինայի Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի պատվիրակությանը

Մարզպետն ընդունել է Ուկրաինայի Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի պատվիրակությանը 27.03.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունել է Ուկրաինայի Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Ալլա Գինակի գլխավորությամբ: Պատվիրակությանն ուղեկցել է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Ողջունելով պատվիրակության այցն Արմավիրի մարզ` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կարևորել է Էջմիածին և Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքների միջև սկսված համագործակցությունը, որն ամրագրվելու է կողմերի միջև ստորագրվող հուշագրով: Նա հյուրերին համառոտ տեղեկություն է ներկայացրել մարզի պատմության,...

«Չափազանց շահագրգռված ենք, որպեսզի հաջողակ գյուղատնտեսներ և ֆերմերներ ունենանք». Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզում

«Չափազանց շահագրգռված ենք, որպեսզի հաջողակ գյուղատնտեսներ և ֆերմերներ ունենանք». Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզում 19.03.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 17-ին այցելել է Արմավիրի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը զեկուցել է, որ Զարգացման ներդրումային և վարկային ծրագրերի շրջանակում 2017 թվականի ընթացքում մարզում իրականացվել են 23.3 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր՝ 2016-ի 10 մլրդ դրամի դիմաց: 2018-ի տարեկան աշխատանքային պլանով նախատեսվել է 62.6 մլրդ դրամի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 17:49:59