Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետը ներկա է գտնվել Բաղրամյանի միջնակարգ դպրոցի հիմնանորոգված մարզադահլիճի բացմանը 21.04.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը բարերար Էֆրին Պաղի, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի, մի շարք պաշտոնատար անձանց և պատվավոր հյուրերի հետ այսօր ներկա է գտնվել Վաղարշապատի տարածաշրջանի Բաղրամյանի միջնակարգ դպրոցի հիմնանորոգված մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը: Հանրակրթական ուսումնական այս հաստատությունը հիմնադրվել է 1979 թվականին: Կրթօջախում այժմ սովորում է 355 աշակերտ, իսկ նախակրթարան հաճախող երեխաների թիվը հասնում է...
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունել է ՌԴ Մոսկվայի մարզային դումայի նախագահի առաջին տեղակալ Լարիսա Լազուտինայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել դումայի նախագահի տեղակալներ Ալեքսանդր Լիվադչենկոն, Կոնստանտին Չերեմիսովը և աշխատակազմի ղեկավար Արթուր Շենկաոն: Հանդիպմանը ներկա են գտվել նաև մարզպետի տեղակալներ Լարիսա Մուրադյանը, Գագիկ Գաբրիելյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուներ:...

Ամփոփվել են համապետական 4-րդ շաբաթօրյակի արդյունքները 16.04.2018
ՀՀ Արմավիրի մարզպետարանը ամփոփել է «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացված 4-րդ համապետական շաբաթօրյակի արդյունքները: Ըստ հավաքագրված տվյալների` մարզում իրականացված շաբաթօրյակին մասնակցել է 248 կազմակերպություն և 33609 մարդ, այդ թվում` 14400 դպրոցական: Մաքրման և բարեկարգման աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել է ընդհանուր հաշվով 347 միավոր տեխնիկա` ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր, որոնք 861 երթ են կատարել տարբեր աղբավայրեր:...

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկա է գտնվել Ծիածանի միջնակարգ դպրոցի հիմնանորոգված մարզադահլիճի բացմանը 16.04.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի ուղեկցությամբ այցելել է Ծիածանի միջնակարգ դպրոց, ներկա գտնվել հիմնանորոգված մարզադահլիճի բացմանը: Ծիածանի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1967 թվականին: Այն այժմ ունի 270 աշակերտ և նախակրթարան հաճախող շուրջ 30 երեխա: Կրթօջախում առաջին վերանորոգման աշխատանքներն իրականացվել են Արմավիրի մարզի հրատապ խնդիրների լուծման 1-ին և 2-րդ ծրագրերի շրջանակում` 2011-12...
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելել է Մուսալեռ և Արևաշատ համայնքներ` հետևելու «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացվող համապետական 4-րդ շաբաթօրյակի աշխատանքների ընթացքին: Ծանոթանալով իրականացվող աշխատանքներին` մարզպետը գոհունակությամբ փաստել է, որ շրջակա միջավայրը մաքուր պահելը մեզանում աստիճանաբար դառնում է իրականություն: Նա հորդորել է համայնքապետերին և դպրոցների տնօրեններին իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել համայնքի մաքրման աշխատանքները և...

Համապետական շաբաթօրյակ` ապրիլի 14-ին 13.04.2018
Ս.թ. ապրիլի 14-ին <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում ողջ հանրապետությունում իրականացվելու է համապետական 4-րդ շաբաթօրյակը: ՀՀ Արմավիրի մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ կազմվել է շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան, որն իր մեջ ներառում է նաև քարտեզագրված աղբանոցների վերացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները։ Բոլոր մարզային, համայնքային նշանակության կազմակերպություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային...


