Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերաբացվեց Այգեշատ համայնքի մանկապարտեզը 23.04.2012

Այգեշատ համայնքում այսօր մեծ հանդիսությամբ վերաբացվեց ամբողջությամբ հիմնանորոգված մանկապարտեզի մասնաշենքը, որն այսուհետ իր հյուրընկալ հարկի ներքո կընդունի համայնքի շուրջ 40 նախադպրոցականների: Մանկապարտեզում ստեղծվել են բոլոր պայմանները երեխաների օրն առավել հետաքրքրական և հաճելի դարձնելու համար` տարբեր հեքիաթների հերոսների կերպարներով գունազարդվել են սենյակները, կահավորվել անհրաժեշտ գույքով և սարքավորումներով, համալրվել ուսումնամեթոդական գրականությամբ, խաղալիքներով և այլ...

Արմավիր քաղաքի երկու վթարային շենքերի բնակիչներին կվերաբնակեցնեն 23.04.2012

Հայաստանի քաղաքաշինության նախարարությունը մշակել եւ ՀՀ կառավարություն է ներկայացրել որոշման նախագիծ, որը կարգավորում է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 11 եւ 13 բնակելի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցը: Նախատեսվում է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի պահածոների գործարանի վարչական շենքը վերակառուցել 49 բնակարանով բնակելի շենքի եւ շինարարական աշխատանքների ավարտման փաստագրումից հետո դրանք տրամադրել վթարային շենքի բնակիչներին: Վթարային շենքը ենթակա է պարտադիր քանդման վարչական...

Եգիպտահայ Բարսեղ Գըզըլեանը պարգևատրվեց Արմավիրի մարզպետի Ոսկե հուշամեդալով 13.04.2012

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Եգիպտոսից ժամանած հայ բարերար Բարսեղ Գըզըլեանին, ում հովանավորությամբ մարզի Նոր Կեսարիա համայնքում 2011 թ. օգոստոսին կառուցվել է Սուրբ Բարսեղ Կեսարացի   եկեղեցին: Հովանավորին ուղեկցում էին Եգիպտոսի թեմի առաջնորդ տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը:   Ողջունելով հյուրերին` մարզպետը բարերարության ու հայ ժողովրդի հոգևոր արժանիքների պահպանման գործում ունեցած մեծ ավանդի համար Բարսեղ...

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր Հանրապետության Նախագահը 11.04.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում: Մարզի Սարդարապատ համայնքում Նախագահն այցելել է նորաբաց «ՀՕՄԳՐԻՆ Փարադայս» ընկերության ջերմատուն, ծանոթացել ընկերության կողմից իրականացված աշխատանքներին և զարգացման ծրագրերին: Խոշոր ջերմոցային տնտեսություն ստեղծելու նպատակով 2011թ. ստեղծված «ՀՕՄԳՐԻՆ Փարադայս» ընկերությունը Սարդարապատ համայնքում գնել է 20,0 հա հողատարածք, որի վրա իրականացվել են 1,1 հա ջերմոցային տնտեսության...

Խորհրդակցություն` ՀՀ գյուղատնտեսության նախարարի մասնակցությամբ 06.04.2012

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արմավիրի մարզպետարանում հանդիպեց մարզի գյուղական համայնքների ղեկավարներին և ոլորտի պատասխանատուներին` ներկայացնելու նախորդ տարի գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը: Ընդհանուր առմամբ գոհացուցիչ չհամարելով նախորդ տարի իրականացված աշխատանքները և ունեցած ձեռքբերումները` այնուամնենայնիվ նախարարը նշեց, որ տարին աննախադեպ է եղել նախորդների համեմատությամբ, և միայն շարունակական աշխատանքի միջոցով հնարավոր է...

Մարզպետ Ղահրամանյանն ընդունեց ՌԴ Մոսկվայի մարզից ժամանած պատվիրակներին 03.04.2012

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի կառավարության արտաքին տնտեսական կապերի նախարարության արտաքին տնտեսական համագործակցության վարչության պետ Յուլիա Ռուդիխին և նույն մարզի Մետիչինսկի շրջանի ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Չուրակովին: Պատվիրակներն Արմավիրում էին Հայաստանի Հանրապետոթյան և Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի կառավարությունների միջև ձևավորված միջպետական համագործակցության շրջանակներում: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ողջունեց նրանց այցն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-26 15:09:25