Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ աշխատանքային այց են կատարել Արմավիրի մարզի Բաղրամյան, Արմավիր, Մեծամոր և Վաղարշապատ համայնքներ։ Այցի շրջանակում նրանք եղել են Վանանդ, Մայիսյան, Արտաշար և Շահումյան բնակավայրերում, տեղում ծանոթացել իրականացված և...
Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարական պետության հիմնասյուներից է, որի արդյունավետ գործունեությամբ է պայմանավորված երկրի համաչափ զարգացումը, քաղաքացիների մասնակցությունը հանրային կառավարմանը և համայնքների բնակիչների կյանքի որակի շարունակական բարելավումը։ Տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորումը կարևորագույն քայլ էր Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման ճանապարհին։ Տարիների ընթացքում այն անցել է զարգացման և բարեփոխումների բարդ, բայց անհրաժեշտ ճանապարհ՝ դառնալով պետական...

COP17-ի Կանաչ գոտում բուռն կերպով շարունակվում են Արմավիրի մարզի տաղավարի ակտիվ ու հագեցած օրերը 29.10.2026
Ամեն օր տաղավարն ընդունում է բազմաթիվ հայ և օտարերկրացի այցելուների, այդ թվում տարբեր պաշտոնատար անձանց։ Ներկայացվում են մարզի մշակութային ու ձեռագործ աշխատանքները, տեղական արտադրանքը և զբոսաշրջային ներուժը։ Գեղեցիկ շեշտադրումներից էր Փշատավանի միջնակարգ դպրոցի աշակերտների՝ «Որդան կարմիր» թեմայով շնորհանդեսն ու Վաղարշապատի Ս. Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցի քանոնահարների համույթի տպավորիչ ելույթը։ Իսկ ջերմ արմավիրյան հյուրասիրությունն ու մարզի մասին...
Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարանին կից հնավայրում իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերվել են տարբեր դարաշրջանների արժեքավոր գտածոներ՝ ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի ժամանակաշրջանի մետաղադրամ, բրոնզե դաշույն և այլ հնագիտական նմուշներ։ Հայտնաբերված գտածոները վերաբերում են ուշ բրոնզի, երկաթի և անտիկ դարաշրջաններին։ Հատկապես ուշագրավ է մ.թ.ա. XIV–XIII դարերով թվագրվող հիմնական թաղումը, որտեղ հայտնաբերվել են խեցեղենի բեկորներ, ձիու ոսկորներ, դաշույնի և...

Արմավիրը COP17-ի Կանաչ գոտում․ երբ բնությունը դառնում է ապրելակերպ 26.10.2026
Հոկտեմբերի 19-25-ը Արմավիրի մարզի տաղավարը COP17-ի Կանաչ գոտու ամենամարդաշատ և սիրված կանգառներից էր։ Տաղավարի աշխատանքները կազմակերպել և համակարգել է ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմը։ Մեկ գաղափարի շուրջ համախմբվել են մարզի բոլոր համայնքները՝ ներկայացնելով բնության, մարդու և ստեղծարար աշխատանքի ներդաշնակ համադրությունը։ Ամփոփելով շաբաթվա աշխատանքը՝ այցելուներին ներկայացվեց Արմավիրը՝ իր գույներով, համերով, ավանդույթներով և ստեղծարար ներուժով։ Մշակույթ՝ ծնված բնությունից...

Վահրամ Խաչատրյանն այցելել է Բաղրամյան համայնքի «Լևոն Գալչյան» ստեղծագործական կենտրոն 20.10.2026
ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն այցելել է Բաղրամյան համայնքում գործող «Լևոն Գալչյան» ստեղծագործական կենտրոն։ Կենտրոնի հիմնադիր Ռուբեն Գալչյանը և տնօրեն Արմինե Խաչատրյանը մարզպետին ներկայացրել են հաստատության գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու առաջիկա նպատակները։ երկայումս կենտրոնում շուրջ 120 սան անվճար մասնակցում է նկարչության, ասեղնագործության, փայտի գեղարվեստական փորագրության, խեցեգործության, բատիկայի, կարպետագործության և այլ խմբակների...


