Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

COP17-ի Կանաչ գոտում բուռն կերպով շարունակվում են  Արմավիրի մարզի տաղավարի ակտիվ ու հագեցած օրերը

COP17-ի Կանաչ գոտում բուռն կերպով շարունակվում են Արմավիրի մարզի տաղավարի ակտիվ ու հագեցած օրերը 29.10.2026

 Ամեն օր տաղավարն ընդունում է բազմաթիվ հայ և օտարերկրացի այցելուների, այդ թվում տարբեր պաշտոնատար անձանց։ Ներկայացվում են մարզի մշակութային ու ձեռագործ աշխատանքները, տեղական արտադրանքը և զբոսաշրջային ներուժը։ Գեղեցիկ շեշտադրումներից էր Փշատավանի միջնակարգ դպրոցի աշակերտների՝ «Որդան կարմիր» թեմայով շնորհանդեսն ու Վաղարշապատի Ս. Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցի քանոնահարների համույթի տպավորիչ ելույթը։  Իսկ ջերմ արմավիրյան հյուրասիրությունն ու մարզի մասին...

Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամորի հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել

Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամորի հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել 28.10.2026

Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարանին կից հնավայրում իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերվել են տարբեր դարաշրջանների արժեքավոր գտածոներ՝ ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի ժամանակաշրջանի մետաղադրամ, բրոնզե դաշույն և այլ հնագիտական նմուշներ։  Հայտնաբերված գտածոները վերաբերում են ուշ բրոնզի, երկաթի և անտիկ դարաշրջաններին։ Հատկապես ուշագրավ է մ.թ.ա. XIV–XIII դարերով թվագրվող հիմնական թաղումը, որտեղ հայտնաբերվել են խեցեղենի բեկորներ, ձիու ոսկորներ, դաշույնի և...

Արմավիրը COP17-ի Կանաչ գոտում․ երբ բնությունը դառնում է ապրելակերպ

Արմավիրը COP17-ի Կանաչ գոտում․ երբ բնությունը դառնում է ապրելակերպ 26.10.2026

Հոկտեմբերի 19-25-ը Արմավիրի մարզի տաղավարը COP17-ի Կանաչ գոտու ամենամարդաշատ և սիրված կանգառներից էր։  Տաղավարի աշխատանքները կազմակերպել և համակարգել է ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմը։ Մեկ գաղափարի շուրջ համախմբվել են մարզի բոլոր համայնքները՝ ներկայացնելով բնության, մարդու և ստեղծարար աշխատանքի ներդաշնակ համադրությունը։  Ամփոփելով շաբաթվա աշխատանքը՝ այցելուներին ներկայացվեց Արմավիրը՝ իր գույներով, համերով, ավանդույթներով և ստեղծարար ներուժով։ Մշակույթ՝ ծնված բնությունից...

Վահրամ Խաչատրյանն այցելել է Բաղրամյան համայնքի «Լևոն Գալչյան» ստեղծագործական կենտրոն

Վահրամ Խաչատրյանն այցելել է Բաղրամյան համայնքի «Լևոն Գալչյան» ստեղծագործական կենտրոն 20.10.2026

ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն այցելել է Բաղրամյան համայնքում գործող «Լևոն Գալչյան» ստեղծագործական կենտրոն։ Կենտրոնի հիմնադիր Ռուբեն Գալչյանը և տնօրեն Արմինե Խաչատրյանը մարզպետին ներկայացրել են հաստատության գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու առաջիկա նպատակները։ երկայումս կենտրոնում շուրջ 120 սան անվճար մասնակցում է նկարչության, ասեղնագործության, փայտի գեղարվեստական փորագրության, խեցեգործության, բատիկայի, կարպետագործության և այլ խմբակների...

Արմավիրի մարզպետը հանդիպել է ներդրումների աջակցման կենտրոնի  ներկայացուցիչների հետ

Արմավիրի մարզպետը հանդիպել է ներդրումների աջակցման կենտրոնի ներկայացուցիչների հետ 14.10.2026

Վահրամ Խաչատրյանն Արմավիրի մարզպետի աշխատակազմում ընդունել է «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի Ներդրողների աջակցման և հետներդրումային սպասարկման վարչության պետ Խանում Գևորգյանին և վարչության աշխատակիցներին։ Հանդիպման ընթացքում մարզպետը կարևորել է մարզում ներդրումների ներգրավման և ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները նախանշելու նպատակով հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը։ Նա ընդգծել է մարզի տնտեսական ներուժի...

Սարդարապատի միջնակարգ դպրոցի թիմն Արմավիրի մարզը կներկայացնի ֆուտզալի հանրապետական մրցումներում

Սարդարապատի միջնակարգ դպրոցի թիմն Արմավիրի մարզը կներկայացնի ֆուտզալի հանրապետական մրցումներում 12.10.2026

ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7–12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպարտակիադա» մարզական միջոցառման շրջանակում հոկտեմբերի 12-ին տեղի են ունեցել Արմավիրի մարզի դպրոցականների ֆուտզալի մարզային մրցումները։ Մրցումների արդյունքում առաջին պատվավոր տեղը զբաղեցրել է Սարդարապատի միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ տեղը գրավել է Գրիբոյեդովի Վ. Ռոստոմյանի անվան միջնակարգ դպրոցի, իսկ  երրորդ տեղը՝ Հայթաղի Հրայր Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-02 15:03:11