Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցներում անցկացվել է 4-րդ դասարանցիների արտաքին գնահատումը 18.05.2026
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցները մարզի տարբեր դպրոցներում հետևել են մոտ 4000 չորրորդ դասարանցիների՝ առաջին անգամ անցկացվող արտաքին գնահատման գործընթացին: Արտաքին գնահատումն իրականացվել է միավորված թեստի միջոցով՝ ներառելով «Մայրենի» (40%), «Մաթեմատիկա» (40%) և «Ես և շրջակա աշխարհը» (20%) առարկաները: 2025–2026 ուստարվա ավարտին չորրորդ դասարանների սովորողները Կրթության կառավարման տեղեկատվական...

Հայտնի են «Տարվա լավագույնները 2025-2026» մրցույթի ապրիլ ամսվա հաղթողները 15.05.2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող ««Տարվա լավագույնները»2025-2026» մրցույթի արդյունքում ապրիլ ամսին տարբեր անվանակարգերում Արմավիրի մարզում լավագույնն են ճանաչվել 6 նվիրյալ մանկավարժ։ Մասնավորապես՝ ►«Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն ուսուցիչ» անվանակարգում հաղթել են՝ • «Եղեգնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նարինե Ավետիսյանը •...
Մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունն է տեղի ունեցել։ Միջոցառմանը մասնակցել են Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևը, Ղազախստանի ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Ամանգելդի Սաինովը, ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչներ, մարզային և համայնքային պատասխանատուներ։ Ներկա է եղել նաև ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Արամ Գրիգորյանը։ Ղազախստանի Հանրապետության...

ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդական առաքելության ներկայացուցիչները՝ Արմավիրի մարզպետի աշխատակազմում 11.05.2026
Փոխմարզպետ Արամ Գրիգորյանն Արմավիրի մարզպետի աշխատակազմում ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երկարաժամկետ դիտորդական առաքելության շրջանակում Հայաստան ժամանած դիտորդներ Կիրան Դալտոնին և Մարգարետա Փրինսին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Գոռ Հովհաննիսյանը։ Ողջունելով հյուրերին՝ փոխմարզպետը կարևորել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության գործունեությունը՝...

ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Արամ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ 09.05.2026
Սիրելի՛ հայրենակիցներ, Արմավիրի մարզի հարգելի՛ բնակիչներ, Մայիսի 9-ը մեր ժողովրդի պատմության մեջ առանձնահատուկ խորհուրդ ունեցող օր է։ Այն միավորում է հաղթանակի, հերոսության, հիշողության և խաղաղության գաղափարները։ Այս օրը մենք խոնարհվում ենք Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակի առաջ՝ երախտագիտությամբ հիշելով այն հազարավոր հայորդիներին, ովքեր անձնուրաց պայքար մղեցին ֆաշիզմի դեմ և իրենց կյանքը նվիրեցին մարդկության խաղաղ ապագային։ Հայ ժողովուրդը մեծ ներդրում ունեցավ այդ հաղթանակի...
ՀՀ Արմավիրի մարզի Արաքս բնակավայրում այսօր կայացել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի Արմավիրի մարզային փուլը, որին մասնակցել է 53 դպրոցի 371 աշակերտ: Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված են եղել 5 տղա և 2 աղջիկ: Մարզային փուլում հաղթող է ճանաչվել Ջրառատի Թ. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։ Առատաշենի Գագիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի և Արաքսի Զորիկ Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցների թիմերը համապատասխանաբար զբաղեցրել...


