Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վահրամ Խաչատրյանը վերանշանակվել է 13.08.2026
Կառավարության 2026 թվականի օգոստոսի 13-ի նիստի համապատասխան որոշմամբ Վահրամ Խաչատրյանը վերանշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի պաշտոնում։

ՀՀ Ամավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շնորհավորանքի խոսքը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ 12.08.2026
Սիրելի' արմավիրցի երիտասարդ, Դիմում եմ եզակի թվով, որպեսզի հատուկ ընդգծեմ յուրաքանչուր երիտասարդ մարդու անհատականությունը ու կարևորությունը Հայաստանի Հանրապետության և հատկապես Արմավիրի մարզում ունեցած ավանդի համար։ Մարզում շուրջ 45, 000 քաղաքացի համարվում է երիտասարդ և նրանք իրենց ամենօրյա գործունեությամբ մասնագիտական գիտելիքների ներդրմամբ զարգացնում են մեր ծննդավայրը՝ Արմավիրը։ Երիտասարդության միջազգային օրը ևս մեկ հնարավորություն է ընդգծելու երիտասարդների կարևոր դերը աշխարհի...

Վահրամ Խաչատրյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքյանին 10.08.2026
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն այսօր ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքյանին: Հանդիպման ընթացքում մարզպետին ներկայացվել է հիմնադրամի կողմից իրականացվող «Մշակութային ճամփորդություն Հայաստան» ծրագիրը, որն այս անգամ նախատեսվում է իրականացնել Արմավիրի մարզում: Ըստ այդմ՝ հայտարարվելու է շարադրությունների մրցույթ՝ 8-12 տարեկան դպրոցականների համար: Մրցույթի արդյունքներով լավագույնս դրսևորած 60 աշակերտներ հնարավորություն կստանան մասնակցելու...

Մեկնարկել 07.08.2026
Հարգելի՛ տնտեսվարողներ, Տեղեկացնում ենք, որ «Արարատ Քենինգ Ֆեքթըրի» ՍՊԸ-ն նախատեսում է մթերել մեծ քանակությամբ լոլիկ։ Մթերման պայմանագրեր կնքելու նպատակով առաջարկվում է կապ հաստատել մթերման գծով պատասխանատու Վարազդատի հետ՝ հետևյալ հեռախոսահամարով՝ 094 258 688։

213 մլն 241 հազար 200 ՀՀ դրամ ՝ 3 համայնքի սուբվենցիոն 6 ծրագրի համաֆինանսավորման նպատակով 06.08.2026
Կառավարության 2026 թվականի օգոստոսի 6-ի նիստում որոշում է կայացվել ՀՀ պետական բյուջեից, համաֆինանսավորան նպատակով, Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացնել 213 մլն 241 հազար 200 ՀՀ դրամ ՝ 3 համայնքի սուբվենցիոն 6 ծրագրի/7 ենթածրագրի համաֆինանսավորման նպատակով․ Արաքս համայնքի Հայկաշեն գյուղի մշակույթի տան վերանորոգում 12,211.8 հազար ՀՀ դրամ: Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրի Աշտարակեցի, Գ․Նժդեհ, Դ․Կանայան, Րաֆֆի, Վ․Մամիկոնյան փողոցների գազաֆիկացում 25,491.9 հազար ՀՀ...

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Սասունցի Դավիթ» ընկերության ձկնաբուծարան 01.08.2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրում գործող «Սասունցի Դավիթ» ընկերության ձկնաբուծարան: Վարչապետը ծանոթացել է ձկնաբուծարանի գործունեությանը: Տեղեկացվել է, որ այն զբաղվում է թառափազգի ձկնատեսակի բուծմամբ և սև խավիարի արտադրությամբ։ Նշվել է, որ ընկերությունը համագործակցում է «Petrossian» աշխարհահռչակ գործարանի հետ և իրացման ու արտահանման խնդիրներ ներկայումս չունի: Տնտեսությունում ներդրված է ջրախնայող համակարգ և HACCP...


