Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Արմավիրի մարզպետի աշխատակազմում մեկնարկել է ՏԻՄ ներկայացուցիչների վերապատրաստումը 23.09.2026
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում մեկնարկել է տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների վերապատրաստման գործընթացը, որին մասնակցում են համայնքների ղեկավարներ, ղեկավարների տեղակալներ և ավագանու անդամներ։ Վերապատրաստման նպատակն է զարգացնել ՏԻՄ-երի կարողությունները, ամրապնդել տեղական ինքնակառավարման օրենսդրության վերաբերյալ գիտելիքները, նպաստել համայնքային բյուջետային գործընթացների արդյունավետ վերահսկմանը և համայնքների զարգացման ծրագրերի պատշաճ մշակմանը։ Վերապատրաստումն...

ՀՀ Կառավարությունն Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 240 մլն 601 հազար 800 ՀՀ դրամ 17.09.2026
17.09.2026թ. Կառավարության նիստի ընթացքում 240 մլն 601 հազար 800 ՀՀ դրամ գումար է հատկացվել ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին՝ Արմավիրի մարզի 5 համայնքի 2023-2025թթ․ հավանության արժանացած սուբվենցիոն 9 ծրագերի /10 ենթածրագերի/ կառավարության մասնաբաժնի համաֆինանսավորման նպատակով․ Հատկացված գումարն ուղղվելու է հետևյալ աշխատանքներին․ Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում՝ 42,273.3 հազ․դրամ (մասնակի) Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայրի...

Մեկնարկել է «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի չորրորդ փուլը 16.09.2026
Սեպտեմբերի 12-ին մեկնարկել է «Իմ Քայլը» հիմնադրամի «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի չորրորդ փուլը, որն իրականացվում է Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ՝ ապահովելով ծրագրի կազմակերպչական և համայնքային աջակցությունը։ Այս փուլում ծրագրին կմասնակցեն Արմավիրի մարզի 66 երեխաներ, որոնց առաջիկա ամիսներին սպասվում են հետաքրքիր և բովանդակալից կրթական ու մշակութային այցելություններ։ Ծրագրի մեկնարկի հանդիսավոր միջոցառումն անցկացվել է...
Ծրագրի մեկնարկին ընդառաջ Արմավիրի մարզպետի աշխատակազմում հանդիպում է անցկացվել մասնակիցների և նրանց ծնողների հետ։ Նշենք, որ մասնակից երեխաների շարադրությունները նախապես դիտարկվել և ընտրվել էին հիմնադրամի աշխատակիցների ու ծրագրի գործընկերների կողմից։ Հանդիպմանը հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, ծրագրի ղեկավար Անի Թովմասյանը և մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը ներկայացրել են ծրագրի նպատակներն ու առաջիկա քայլերը, ինչպես նաև քննարկել...

Արմավիրի մարզը՝ արվեստի, արհեստների և ավանդական համերի գունեղ ներկայացմամբ 05.09.2026
Դիլիջան քաղաքում անցկացվեց «Արվեստների և արհեստների» ամենամյա փառատոնը, որին Արմավիրի մարզը ներկայավ երեք համայնքների` Արմավիրի, Արաքսի, Բաղրամյանի մասնակցությամբ՝ ներկայացնելով մարզի մշակութային հարուստ ժառանգությունը, ստեղծագործական ներուժն ու ավանդական խոհանոցը։ Փառատոնի այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու Արմավիրի վարպետների աշխատանքներին՝ կերպարվեստ, ասեղնագործություն, խեցեգործություն, գոբելենագործություն և փայտարվեստ։ Անցկացվեց նաև կերպարվեստի վարպետաց...

Արմավիրի մարզում նշվեց Փրկարարների օրը 04.09.2026
Սեպտեմբերի 4-ին Հայաստանում նշվում է Փրկարարների օրը։ Տոնի կապակցությամբ Արմավիրի մարզային փրկարարական վարչության նախաձեռնությամբ Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում անցկացվեց հանդիսավոր միջոցառում և ցուցադրություն։ Մասնակիցներին ներկայացվեց հրշեջ-փրկարարական գույքը, ժամանակակից տեխնիկան ու սարքավորումները, որոնք կիրառվում են արտակարգ իրավիճակներում արագ և արդյունավետ արձագանք ապահովելու համար։ Ցուցադրությանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի...


