Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սեմինար-խորհրդակցություն՝ Արմավիրի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների  ռուսաց լեզվի ուսուցիչների հետ

Սեմինար-խորհրդակցություն՝ Արմավիրի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների ռուսաց լեզվի ուսուցիչների հետ 27.06.2023

Այսօր «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնը ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանի գլխավորությամբ սեմինար-խորհրդակցություն անցկացրեց Արմավիրի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների ռուսաց լեզվի ուսուցիչների հետ։ ​ Հանդիպման վերջում դպրոցներին նվիրաբերվեցին ռուս պոետների՝ Հայաստանին հասցեագրված բանաստեղծությունների գրքերը:

Ի՞նչպես վճարել բժշկական ծառայությունների դիմաց անկանխիկ

Ի՞նչպես վճարել բժշկական ծառայությունների դիմաց անկանխիկ 27.06.2023

2023 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոնների բժշկական հաստատություններում մատուցված բոլոր բժշկական ծառայությունների դիմաց կատարվող վճարումներն ընդունվելու են միայն անկանխիկ եղանակով: Հանրապետության այլ բնակավայրերի բուժկենտրոններում վճարումները անկանխիկ եղանակով կիրականացվեն 2024 թվականի հուլիսի 1-ից: Երևանում գործող բժշկական կենտրոններում տրամադրված ծառայությունների դիմաց վճարումները անկանխիկ ձևով են ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից: 

Վաղը՝ հունիսի 27-ին, կմեկնարկի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացի երկրորդ՝ հիմնական փուլը

Վաղը՝ հունիսի 27-ին, կմեկնարկի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացի երկրորդ՝ հիմնական փուլը 26.06.2023

Վաղը՝ հունիսի 27-ին, կմեկնարկի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացի երկրորդ՝ հիմնական փուլը: Երկրորդ փուլով առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախող բոլոր առաջին դասարանցիների համար։ Հիշեցնենք, որ հունիսի 12–ից մեկնարկել էր առաջին դասարանցիների հայտագրման գործընթացի առաջին փուլը, որը նախատեսված էր տվյալ դպրոցում սովորող...

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման մասին

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման մասին 25.06.2023

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման մասին Փաստաթղթերն ընդունվում են առցանց` https://schoolexams.emis.am/ հղումով` 2023 թ. հունիսի 23-ից հուլիսի 7-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով: Ավելին ՝ https://escs.am/am/news/17134 

Հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ

Հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ 25.06.2023

Հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ Ինչպե՞ս վճարել բժշկական ծառայությունների դիմաց անկանխիկ ՊՈՍ տերմինալի միջոցով` քարտը մտցնել տերմինալի մեջ և հավաքել PIN կոդը կամ կատարել անհպում վճարում` քարտը կամ հեռախոսը մոտեցնելով տերմինալին: Վճարային տերմինալի միջոցով` հաստատությունում կամ դրա մերձակայքում տեղադրված վճարային տերմինալով գումարը փոխանցել բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին: Բջջային...

Տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը

Տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը 23.06.2023

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի նախագահությամբ հունիսի 23-ին տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են մարզպետի տեղակալը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, մարզի համայնքների ղեկավարները և ոլորտային պատասխանատուները: Մարզխորհրդի նիստի օրակարգի հաստատված հարցերի շրջանակում զեկույցով հանդես եկավ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը: Ներկայացվեց Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի համայնքների բյուջետային...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 12:41:35