Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համակարգիչներ` հանրակրթական ուսումնական հաստատություններին

Համակարգիչներ` հանրակրթական ուսումնական հաստատություններին 18.06.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջնորդությամբ Արմավիրի մարզպետարանին է նվիրաբերվել տարբեր պետական գերատեսչությունների կողմից հավաքագրված 36 համակարգչային տեխնիկա և 8 համակարգչային սարքավորում (մոնիտոր)` մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններին տրամադրելու նպատակով: Կարևոր ձեռնարկի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ԿԳՄՍ նախարարությանը և աջակից գերատեսչություններին:

Մրգաշատ համայնքում չորս սուբվենցիոն ծրագիր կիրականացվի

Մրգաշատ համայնքում չորս սուբվենցիոն ծրագիր կիրականացվի 18.06.2020

Մրգաշատ համայնքում չորս սուբվենցիոն ծրագիր կիրականացվի. կվերանորոգվի և կբարեկարգվի համայնքի մանկապարտեզի շենքը և հարակից տարածքը, կփոխվի երաժշտական դպրոցի շենքի տանիքը, կասֆալտապատվի 13-րդ փողոցի մի հատվածը, կտեղադրվեն հակակարկտային կայաններ: Նշված ծրագրերի ընդհանուր բյուջեն կկազմի 75 մլն 345.28 հազար դրամ: Մրգաշատ համայնքի մանկապարտեզի շենքի և հարակից տարածքի վերանորոգման և բարեկարգման ծրագրի իրականացման համար նախատեսված է 33 մլն 886.17 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող...

 Կբարեկարգվի Արմավիր գյուղական համայնքի կենտրոնը

Կբարեկարգվի Արմավիր գյուղական համայնքի կենտրոնը 18.06.2020

Կբարեկարգվի Արմավիր գյուղական համայնքի կենտրոնը. արմավիրցիներն ու համայնքի հյուրերն այսուհետ կունենան ժամանցի կազմակերպման ու անցկացման հաճելի միջավայր: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11 մլն 241.13 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 3 մլն 372.34 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 7 մլն 868.79 հազար դրամ: Ծրագրով նախատեսաված աշխատանքների շրջանակներում կբարեկարգվի կենտրոնական փողոցը, կհեռացվի մշակույթի տան հարակից հրապարակի...

Քարակերտ համայնքում երկու սուբվենցիոն ծրագիր կիրականացվի

Քարակերտ համայնքում երկու սուբվենցիոն ծրագիր կիրականացվի 17.06.2020

Քարակերտ համայնքում երկու սուբվենցիոն ծրագիր կիրականացվի. կասֆալտապատվեն Պարույ Սևակ, Գայ և Մովսես Խորենացի փողոցները: Նշված ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 59 մլն 110.9 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը հավասարաչափ է` 50%: Նախատեսվող 6475 քմ ասֆալտապատման աշխատանքների արդյունքում երթևեկի համար անվտանգ և հարմարավետ պայմաններ կապահովվեն Քարակերտ և հարակից համայնքների բնակչության, հյուրերի ու վարորդների համար, կմեծանա...

 Սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել են Բաղրամյան (Վաղ. տ.) համայնքի մշակույթի տան մասնակի վերանորոգման աշխատանքները

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել են Բաղրամյան (Վաղ. տ.) համայնքի մշակույթի տան մասնակի վերանորոգման աշխատանքները 16.06.2020

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել են Բաղրամյան (Վաղարշապատի տ.) համայնքի մշակույթի տան մասնակի վերանորոգման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 28 մլն 309.3 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 8 մլն 492.8 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 19 մլն 816.5 հազար դրամ: Ծրագրի շրջանակում վերակառուցվելու է 1971 թվականին շահագործման հանձնված մշակույթի տան քանդված հատվածը, փոխվելու են դռներն ու պատուհանները, կառուցվելու է...

Մարզպետն այցելել է Մեծամորի ԲԿ

Մարզպետն այցելել է Մեծամորի ԲԿ 16.06.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է Մեծամորի բժշկական կենտրոն: Այցի շրջանակում մարզպետը ծանոթացել է 1980 թվականին շահագործման հանձնված և մինչ օրս չվերանորոգված բժշկական հաստատության շենքային պայմաններին` տնօրինության հետ դիտարկել դրանց բարելավմանը, բուժսարքավորումներով հագեցվածությանը և կենտրոնի գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58