Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 29.08.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ այսօր փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 6 քաղաքացի, ևս 2-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ:  Քաղաքացիները մարզպետին դիմել են սոցիալական մի շարք խնդիրների լուծմանը հնարավոր աջակցություն ցուցաբերելու, կնոջը աշխատանքով ապահովելու խնդրանքով: Եղել են նաև հարցեր դպրոցի տնօրենի կողմից դպրոցում սովորող իր...

Էջմիածին համայնքում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները

Էջմիածին համայնքում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները 23.08.2019

2019թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում Էջմիածին համայնքում սկսվել են համայնքի Վազգեն Առաջին և Վռամ Կոստանյան փողոցների ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 158 մլն 268.3 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 45%՝ 71 մլն 220.7 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 55%` 87 մլն 047.6 հազար դրամ: *** Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային...

Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այցելել է խեցեգործ Արարատ Մարտիրոսյանին

Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այցելել է խեցեգործ Արարատ Մարտիրոսյանին 23.08.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այցելել է Արմավիր քաղաքի բնակիչ, խեցեգործ Արարատ Մարտիրոսյանին: Բրուտագործը մարզպետին է ներկայացրել իր աշխատանքները, դրանց պատրաստման տեխնիկան և հմտությունները: Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, բարձր գնահատելով արվեստագետի վաստակը, կարևորել է խեցեգործության պահպանումը, զարգացումը և փոխանցումը հետագա սերունդներին: 

Մարզկենտրոն Արմավիրում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները

Մարզկենտրոն Արմավիրում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները 22.08.2019

2019թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արմավիր քաղաքային համայնքում սկսվել են համայնքի Սայաթ-Նովա փողոցի Ջիվանի-Հանրապետության, Մյասնիկյան փողոցի Ջիվանի-Չարենց հատվածների հիմնանորոգման աշխատանքները: Ներկայումս իրականացվում են մայթերի և ջրատար առուների եզրաքարերի և ասֆալտապատ ծածկույթի քանդման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 70 մլն 126.9 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 45%՝ 31 մլն 557.1 հազար դրամ, իսկ համայնքի...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 22.08.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ այսօր փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի և մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Արամ Հովյաննիսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 3 քաղաքացի, ևս 1-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ: Քաղաքացիները մարզպետին դիմել են ՀԱԷԿ-ում աշխատանքով ապահովելու, հողամասի հարակից տարածքում կառուցված անօրինական շինությունների քանդման և սանհանգույցին կից միջանցքի տարածքն օգտագործելու հետ...

Կողբավան համայնքում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները

Կողբավան համայնքում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները 21.08.2019

2019թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում Կողբավան համայնքում սկսվել են համայնքի խմելու ջրի խորքային հորի հորատման, հոսանքագծի և ջրագծի կառուցման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 78 մլն 055.7 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 60%՝ 46 մլն 833.4 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 40%` 31 մլն 222.3 հազար դրամ: *** Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28