Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Քարակերտ համայնքում երկու սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները մեկնարկել են 17.09.2020
Քարակերտ համայնքում երկու սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները մեկնարկել են. Պարույ Սևակ, Գայ և Մովսես Խորենացի փողոցները շուտով կասֆալտապատվեն: Ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 59 մլն 110.9 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը հավասարաչափ է` 50%: Նախատեսվող 6475 քմ ասֆալտապատման աշխատանքների արդյունքում երթևեկի համար անվտանգ և հարմարավետ պայմաններ կապահովվեն Քարակերտ և հարակից համայնքների բնակչության, հյուրերի...

Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը շրջայց է կատարել Արմավիր քաղաքում 11.09.2020
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այսօր շրջայց է կատարել մարզկենտրոնի շինարարական օբյեկտներում, ծանոթացել ընթացող աշխատանքներին: Համբարձում Մաթևոսյանը նախ եղել է մարզպետարանի հարակից այգում, ուր այժմ «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում զբոսայգու կառուցման աշխատանքներ են ընթանում: Ծրագիրը հավանության է արժանացել Արմավիրի մարզպետարանում կայացած Զբաղվածության մարզային հանձնաժողովի նիստում և...

Ջրառատ համայնքում վերակառուցվում է մշակույթի տան տանիքը 10.09.2020
Ջրառատ համայնքում մեկնարկել են երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները. վերակառուցվում է 1962 թվականին շահագործման հանձնված մշակույթի տան տանիքը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 9 մլն 050.69 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 2 մլն 715.207 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 6 մլն 335.483 հազ. դրամ: Ծրագրի պայմանագրային արժեքն էլ կազմում է 6 մլն 537.948 հազ. դրամ: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում...

Մարզպետը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով Ակնաշենում իրականացված գազաֆիկացման աշխատանքներին 09.09.2020
Աշխատանքային օրվա ավարտին մարզպետ Համբարձում Մաթևոսյանն անակնկալ այցով այսօր եղել է Ակնաշեն համայնքում` ծանոթանալու սուբվենցիոն ծրագրով Կարեն Դեմիրճյան, 15-րդ և 16-րդ փողոցներում իրականացված գազիֆիկացման աշխատանքներին: Մարզպետին ներկայացնելով ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները` համայնքապետ Միսակ Միսակյանը նշել է, որ վերը նշված փողոցներում տեղադրվել են հենասյուներ և անցկացվել է 800 մ երկարությամբ վերգետնյա գազատար խողովակաշար: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 8 մլն 253.61...

Գեղակերտ համայնքի խմելու ջրամատակարարման ցանցի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 09.09.2020
Մեկնարկել են Գեղակերտ համայնքի խմելու ջրամատակարարման ցանցի հիմնանորոգման աշխատանքները. շուրջ 500 տնտեսություն շուտով կապահովվի որակյալ ջրամատակարարմամբ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 23 մլն 396.458 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 55%` 12 մլն 868.052 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 45%` 10 մլն 528.406 հազ. դրամ: Նազրվանի ջրաղբյուրից մատակարարվող խմելաջրի համակարգը կառուցվել է 1950-ական թվականներին: Մեկնարկած աշխատանքների...

Քննարկվել են իմունականխարգելման գործընթացի բարելավմանը վերաբերող հարցեր 08.09.2020
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի, Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի, նախախարության և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվել են կորոնավիրուսային համավարակի (COVID-19) ժամանակահատվածում իմունականխարգելման գործընթացի բարելավմանը վերաբերող հարցեր։ Խորհրդակցության շրջանակում մասնավորապես անդրադարձ է եղել իմունականխարգելման աշխատանքների համակարգմանն ու...


