Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Առաջիկայում կառավարությունը 150 մլրդ դրամի աջակցության փաթեթ է գործարկելու տնտեսության համար 19.03.2020
«...25 մլրդ դրամ կհատկացնենք այն ծրագրի համար, որ այն ընկերությունները, որոնք կվերցնեն վարկ Հայաստանյան բանկերից դրամային արտահայտությամբ իրենց աշխատակիցների աշխատավարձերը վճարելու և այլ հարցերի համար, կառավարությունն այդ վարկի 50%-ը կհամաֆինանսավորի 0%-ով, իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբսիդավորի»,- տեղեկացրել է վարչապետը:

Կենսաթոշակների և նպաստների վճարման ուշացում չի լինի 18.03.2020
Կենսաթոշակների և նպաստների վճարման ուշացում չի լինի, դրանք կհասցվեն շահառուի բնակության վայր: Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բանակցություններ է վարում «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ այցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու...

Չվերթների չեղարկում 18.03.2020
Արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես ՉԵՂԱՐԿԵԼ իրենց կողմից դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը: ✅«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն օդային փոխադրումները մինչև ս․թ․ մարտի 31-ը ներառյալ, ինչպես նաև ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին իրականացվելիք չվերթերը, ✅«Արմենիա...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 17.03.2020
Հանրապետությունում կորոնավիրուսի նոր տեսակի վարակի տարածման կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումների շրջանակում չափազանց կարևորելով մեր ազգաբնակչության առողջությունը, անվտանգությունն ու ապահովությունը` հորդորում ենք. Հնարավորինս խուսափել մարզպետարան և համայնքապետարաններ այցելությունից՝ օգտվելով հեռահար` առցանց հաղորդակցությունից, ինչպես նաև կառավարության կողմից ներդրված https://e-request.am/hy/ միասնական համակարգից: Արմավիրի մարրզպետարան դիմում, բողոք, հարցում,...

Ինչ սպասել արտակարգ դրության ընթացքում 17.03.2020
ՀՀ կառավարությունը ներկայացրել է՝ ինչ սպասել արտակարգ դրության ընթացքում. 1. Մուտքը և ելքը ՀՀ սահմանով ✅ՀՀ քաղաքացիները չեն կարող ցամաքային սահմանով լքել ՀՀ տարածքը. բացառություն կկազմեն բեռնափոխադրումներ իրականացնողները, օրինակ` վարորդները: ✅ՀՀ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները (եթե նույնիսկ ՀՀ քաղաքացի չեն), Հայաստանում հաշվառված և բնակվող անձինք կարող են մուտք գործել ՀՀ տարածք: ✅Այլ օտարերկրացիների մուտքը արգելվելու է, եթե, օրինակ, նրանք այնպիսի երկրների քաղաքացիներ են...

ՀՀ առողջապահության նախարարությունը հավաքագրում է կամավորների 17.03.2020
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների: Օրինակ` •Բժշկական համալսարանի ուսանողներ, բուժքույրական կրթությամբ անձինք • Թարգմանիչներ • Տվյալների բազա լրացնողներ •Հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, այլ մասնագիտություն և հմտություն ունեցող անձինք: •Հարկավոր են նաև կամավոր մեքենաներով վարորդներ, տեխնիկական անձնակազմ, որոնք պատրաստակամ են օգնել դեղորայք...