Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Աշխատանքի տոնավաճառ` Արմավիր քաղաքում 30.10.2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության կողմից այսօր Արմավիր քաղաքում կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ, որին ներկա է գտնվել նաև ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` փոխմարզպետը կարևորել է պետական և մասնավոր հատվածում կադրային քաղաքականության բաց և թափանցիկ իրականացումը` այդ համատեքստում ներկայացնելով Արմավիրի մարզպետարանի որդեգրած մոտեցումը, որի արդյունքում մեծ թվով մարդիկ առանց...

Տեղեկացում 29.10.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արաքս համայնքում գործող «Ոսկենի գինիներ» ընտանեկան գինեգործական ընկերությունում սույն թվականի նոյեմբերի 1-ին, ժամը 11:30-ին հանդես կգա իր պաշտոնավարման մեկ տարին ներկայացնող ասուլիսով: Համբարձում Մաթևոսյանն ասուլիսի ընթացքում կանդրադառնա հաշվետու ժամանակահատվածում մարզային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքներին, գրանցված արդյունքներին և նախատեսվող ծրագրերին` միաժամանակ ներկայացնելով մարզի զարգացման իր տեսլականն ու...

Մարզպետը հետևել է Էջմիածնում սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներին 28.10.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Էջմիածին քաղաք և քաղաքապետի տեղակալներ Մհեր Մկրտչյանի, Արսեն Պետրոսյանի ուղեկցությամբ շրջել Վազգեն Առաջին փողոցով, հետևել համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ընթացող ասֆալտապատման աշխատանքներին: Շինարարությունն իրականացնող ընկերության պատասխանատուի հետ զրույցում մարզպետը կարևորել է պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումը և ընդգծել, որ...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Արմավիրի Մովսես Սիլիկյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց` ծանոթանալու կրթօջախի բյուջեի խնայած միջոցներով և մարզպետարանի գործուն աջակցությամբ իրականացված մասնակի վերանորոգման աշխատանքներին, ստեղծված պայմաններին: Կրթօջախի տնօրեն Հասմիկ Գասպարյանը մարզպետին ներկայացրել է դպրոցի ավելի քան 7 մլն դրամ խնայողությամբ 3-րդ հարկում իրականացված վերանորոգումը, որի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվել և կահավորվել է 4 դասասենյակ, հարթեցվել է...

Վերանորոգվում է Արազափ համայնքի մշակույթի տունը 25.10.2019
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում սահմանամերձ Արազափ համայնքում շարունակվում են մշակույթի տան վերանորոգման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 19 մլն 070.1 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 8 մլն 581.5 հազար դրամ (45 %), իսկ համայնքի մասնակցությունը` 10 մլն 488.5 հազար դրամ (55 %): Այժմ ամբողջությամբ ավարտել են առաջին և երկրորդ հարկի...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 24.10.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված մարզի 4 բնակիչ, ևս 2-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են անձնական բնույթի հարցերով, դրամական օգնության և աշխատանքով ապահովելու խնդրանքով: Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերին մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից տրվել են համարժեք լուծումներ և պարզաբանումներ: