Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 21.02.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի և մարզպետարանի ոլորտային ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ այսօր տեղի ունեցած քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է նախապես գրանցված 7 քաղաքացի, ևս 6-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ: Քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են դրամական օգնության, զբաղվածության ապահովման և կենցաղային հարցերի լուծմանն ընդառաջելու խնդրանքով: Սոցիալական աջակցության համար դիմած քաղաքացիներին մարզպետի որոշմամբ...

 Մարզպետն Արմավիրի մարզային գրադարանում ներկա է գտնվել Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը

Մարզպետն Արմավիրի մարզային գրադարանում ներկա է գտնվել Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը 19.02.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մարզի ստեղծագործողների, ընթերցասերների հետ միասին այսօր Արմավիրի մարզային գրադարանում ներկա է գտնվել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված «Պոետն աշխարհ հիացրեց, Աստված իրեն` պոետին» խորագիրը կրող միջոցառմանը: Ողջունելով ներկաներին և կիսվելով մեծանուն բանաստեղծի մասին իր խոհերով` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մասնավորապես նշել է. «Հովհաննես Թումանյանին ծանոթացել եմ ծնողներիս...

 Մարզպետը Մեծամոր քաղաքում ներկա է գտնվել երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրվան նվիրված միջոցառմանը

Մարզպետը Մեծամոր քաղաքում ներկա է գտնվել երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրվան նվիրված միջոցառմանը 15.02.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի հետ այսօր Մեծամոր համայնքում ներկա է գտնվել երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրվան ընդառաջ կազմակերպված միջոցառմանը: Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումը Արմավիրի թեմակալ առաջնորդը սկսել է տերունական աղոթքով, որից հետո ներկայացրել է օրվա խորհուրդը` այն ամփոփելով ներկաներին ուղղված իր օրհնության խոսքով: Տոնական օրվան նվիրված միջոցառմանը ելույթ են ունեցել Մեծամորի...

Մարզպետը ներկա է գտնվել Տեառնընդառաջի տոնին մատուցվող Սուրբ Պատարագին

Մարզպետը ներկա է գտնվել Տեառնընդառաջի տոնին մատուցվող Սուրբ Պատարագին 14.02.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում ներկա է գտնվել Տեառնընդառաջի տոնին մատուցվող Սուրբ Պատարագին:  **** Տեառնընդառաջ: Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում...

 Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 14.02.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ այսօր տեղի ունեցած քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է նախապես գրանցված 12 քաղաքացի, ևս 6-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ: Քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են զբաղվածության ապահովման և սոցիալական աջակցության խնդրանքով: Հարցեր են եղել նաև առողջական, կենցաղային և ներհամայնքային խնդիրների լուծմանն ընդառաջելու վերաբերյալ: Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը մարզպետ...

 Մարզպետն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանին

Մարզպետն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանին 13.02.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Պետրո Լիտվինին: Ողջունելով դեսպանի այցն Արմավիրի մարզ` Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունները` դրանք համարելով կարևոր նախադրյալ Արմավիրի մարզի հետ համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու համար: Մարզպետը դեսպանին առաջարկել է նոր կապեր հաստատել մարզի քաղաքային համայնքների հետ, ինչպես նաև նպաստել գյուղատնտեսության, կրթության...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-27 14:23:39