Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Քայլերթ, հարգանքի և երախտագիտության տուրք՝ հայրենիքի համար կյանքը զոհաբերած զինվորների հիշատակին 09.05.2019
Մարզկենտրոն Արմավիրում այսօր մեծ հանդիսությամբ նշվել է մայիսյան եռատոնը։ Տոնական օրը մեկնարկել է քայլերթով, որն առաջնորդել են մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։ Քայլերթին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզում տեղակայված հայկական և ռուսական զորամասերի հրամանատարական կազմը, Երկրապահ կամավորական միության անդամները, մարզային և տեղական ինքնակառավարման...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի որոշմամբ Ապագայի միջնակարգ դպրոցն անվանակոչվել է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Հովսեփ Կիրակոսյանի անունով: Անվանակոչության առթիվ դպրոցում այսօր տեղի է ունեցել հիշատակի միջոցառում, որին հերոսի ընտանիքի անդամների, հարազատների, համագյուղացիների և մեծաթիվ հյուրերի հետ ներկա են գտնվել նաև մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը և Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ 08.05.2019
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Թերթելով պատմության էջերը` մեծ հպարտություն ենք ապրում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հատկապես հայ զինվորների ու սպաների, զորավարների ու հերոսների ցուցաբերած քաջության, սխրանքի ու հայրենասիրության համար: Դաժան պայքարում նրանք բռունցքվել և հաղթել են` պաշտպանելով ու փրկելով նաև Հայաստանն ու հայ ժողովրդին, նոր հնարավորություն ստեղծելով մեր երկրի զարգացման...

Մարզպետն ընդունել է «ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ֆրանսահայ բարեգործական ՀԿ-ի գլխավոր տնօրենին 08.05.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է «ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Լուսինե Մելիքյանին։ Հանդիպմանը «ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ֆրանսահայ բարեգործական ՀԿ-ի գլխավոր տնօրենը մարզպետին ներկայացրել է կազմակերպության 30-ամյա գործունեությունը՝ մասնավորապես անդրադառնալով Արմավիրի մարզում իրականացված ծրագրերին։ Ներկայացնելով «Էջմիածին 13» ֆրանսիական դիսպանսերի գործունեությունը՝ Լուսինե Մելիքյանը...

Արմավիրի մարզում մեկնարկել են ճանապարհների ամառային պահպանման աշխատանքները 07.05.2019
Արմավիրի մարզում մի քանի օր է սկսվել են մարզային նշանակության ճանապարհների ամառային պահպանության աշխատանքները: Մարզային նշանակության 402.4 կմ երկարությամբ ճանապարհի ընթացիկ պահպանման համար պետական բյուջեից 2019 թվականին հատկացվել է 62 մլն 415 հազար դրամ, որից 53 մլն 469 հազար դրամն ամառային պահպանության համար: Նշված գումարից 26 մլն 219 հազար դրամը տրամադրվել է Արմավիրի տարածաշրջանի Տ-3-4 (Հ-17-Հացիկ-Հ-17-Լուկաշին-Արմավիր), Տ-3-11 (Հ-15-Նոր Արտագերս-Նալբանդյան-Գետաշեն-Շենավան, Նոր...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Արգավանդ համայնք՝ մասնակցելու խորքային հորի գործարկմանը, մարզագույքով հագեցած մարզադահլիճի և հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը: Արգավանդում մարզպետը նախ մասնակցել է համայնքի ոռոգման խորքային հորի գործարկմանը, որի վերականգնումը և հոսանքագծի կառուցումն իրականացվել է պետական աջակցությամբ՝ 2018 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 10 մլն 650 հազար դրամ, որից 5 մլն 650 հազար դրամը հատկացվել է ՀՀ...