Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մամլո ասուլիսը

Տեղի ունեցավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մամլո ասուլիսը 27.07.2016

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մարզպետն ամփոփեց 2016 թվականի 1-ին կիսամյակի հիմնական ձեռքբերումներն ու ներկայացրեց առաջիկա անելիքները՝ ընդհանուր առմամբ հաջողված համարելով անցած վեց ամիսների ընթացքում ըստ ոլորտների իրականացված աշխատանքները և առկա ցուցանիշները: Անդրադառնալով քաղաքաշինության ոլորտին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով և ՀՀ Արմավիրի մարզպետարանի ծրագրերով մարզին հատկացվել է 146 մլն 898...

Ոսկեհատի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվեց ապրիլյան պատերազմում զոհված Արամայիս Միքայելյանի անունով

Ոսկեհատի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվեց ապրիլյան պատերազմում զոհված Արամայիս Միքայելյանի անունով 22.07.2016

Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհ, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ Արամայիս Միքայելյանը հուլիսի 21-ին կդառնար 20 տարեկան: Զինվորի ծննդյան օրը Ոսկեհատի միջնակարգ դպրոցում կազմակերպվել է հուշ-ցերեկույթ, իսկ ռազմագիտության դասասենյակը՝ անվանակոչվել նրա անունով: Արամայիս Միքայելյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալներով: Նա Ոսկեհատի միջնակարգ դպրոցից արցախյան պատերազմի 5-րդ զոհն է: Հայրենասիրության վեհ գաղափարներով տոգորված երիտասարդը ցանկանում էր սովորել ռազմական...

Արմավիրի մարզի 41 համայնք լուրջ վնաս է կրել տեղատարափ անձրևից ու կարկուտից

Արմավիրի մարզի 41 համայնք լուրջ վնաս է կրել տեղատարափ անձրևից ու կարկուտից 11.07.2016

Հուլիսի 10-ին տեղացած հորդառատ անձրևն ու դրան հաջորդած ուժգին կարկուտը մեծ չափերի վնաս են հասցրել Արմավիրի մարզի երեք տարածաշրջանների 41 համայնքների: Կան համայնքներ, որոնց կրած վնասի չափերը նախնական տվյալներով հասնում են 100%-ի: Հիմանականում վնասվել են խաղողի այգիները, բանջար-բոստանային կուլտուրաներն ու ջերմոցային տնտեսությունները: Ակնալիճ համայնքում տեղատարափ անձրևի ու կարկուտի հետևանքով Մեծամորի սելավատարի պաշտպանիչ պատնեշի 50 մետրի հասնող հատվածը, չդիմանալով ջրի ուժեղ հոսքին, փլուզվել...

Մարզպետը շարունակում է հետևել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին

Մարզպետը շարունակում է հետևել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին 08.07.2016

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց Վաղարշապատի տարածաշրջանի Արտիմետ, Խորոնք և Առատաշեն համայնքներ, ծանոթացավ սպասվող բերքին, իրականացվող բերքահավաքին, իրացման գործընթացին ու առկա խնդիրներին: Նշված համայնքներ կատարած շրջայցի ընթացքում մարզպետը հիմնականում եղավ բանջար-բոստանային կուլտուրաների մշակությամբ զբաղվող տնտեսություններում, որոնց սեփականատերերը ներկայացրեցին իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունքը՝ առկա և սպասվող բերքի տեսքով, ինչպես նաև մտահոգությունները:...

Մեկնարկեց 2016 թվականի ամառային առաջին զորակոչը

Մեկնարկեց 2016 թվականի ամառային առաջին զորակոչը 01.07.2016

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում, արդեն 10-րդ տարին անընդմեջ, տեղի ունեցավ 2016 թվականի ամառային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, մարզպետարանի և հանրապետական գործադիր մարմինների մարզային կառույցների պատասխանատու պաշտոնյաներ, նորակոչիկների հարազատներ և համայնքապետեր: Չխախտելով ավանդույթը՝ պարտադիր զինվորական...

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարը

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարը 30.06.2016

Այսօր ՀՀ Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելեց Եղեգնուտ համայնք, ծանոթացավ սպասվող բերքի ծավալներին և բանջար-բոստանային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին: Եղեգնուտ համայնքում նախարարը եղավ Ստյոպա Կարապետյանի գյուղացիական տնտեսությունում: Մենատնտեսն այս տարի ավելացրել է իր մշակովի հողատարածքները` դրանք հասցնելով 15 հեկտարի: 12 հեկտարի վրա աճեցվում է սմբուկ, իսկ մյուս 3 հեկտարի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:24:27