Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շաբաթօրյակի շրջանակում այցելել է համայնքներ 23.03.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը «Մաքուր Հայաստան» շաբաթօրյակի շրջանակում այսօր այցելել է Ծիածան, Ծաղկունք համայնքներ` հետևել և մասնակցություն ունեցել իրականացվող համապետական առաջին շաբաթօրյակի աշխատանքներին: Կարևորելով մաքրությունն ապրելակերպ դարձնելը, և տարածքները չաղտոտելու մշակույթ ձևավորելը` լրագրողների հետ զրույցում Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ միայն շաբաթօրյակների ընթացքում չպետք է իրականացնել ընդհանուր մաքրման աշխատանքներ, այլ այդ գործընթացն...

«Մաքուր Հայաստան» շաբաթօրյակի շրջանակներում Արմավիրի մարզում այսօր իրականացվել են մաքրման և բարեկարգման համատարած աշխատանքներ, որոնցում ընդգրկված են եղել մարզային, համայնքային նշանակության կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները և մասնավոր ընկերությունները: Շաբաթօրյակի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել հանրային տարածքների` պատմամշակութային հուշարձանների, գերեզմանատների, աղբավայրերի...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մարտի 21-ին մասնակցել է «Ուրբան» հիմնադրամի կողմից իրականացվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի կողմից իրականացվող «Հարակայուն ձկնաբուծարաններ՝ հանուն Հայաստանում ջրային ռեսուրսների բարելավման» ծրագրի շրջանակներում կազմակերպված Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի խնայողական օգտագործմանն ուղղված փոքր...

Արմավիրի մարզում շարունակվում են թումանյանական տարվան նվիրված միջոցառումները 22.03.2019
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանն ԱԺ պատգամավոր Քաջիկ Գևորգյանի հետ այսօր ներկա է գտնվել ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի միջնակարգ դպրոցում կազմակերպված ցերեկույթին՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Միջոցառման սկիզբն ազդարարվել է ավանդական աղ ու հացով հյուրերին դիմավորելու արարողությամբ, որից հետո թումանյանական տարբեր կերպարներ հյուրերին ուղեկցել են դահլիճ: Կրթօջախի սաները ներկայացրել են Թումանյանի ստեղծագործությունները...

Ամփոփվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները 21.03.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի՝ 2019 թվականի հունվարի 29-ի N ՄՈ/41-2019 որոշման համաձայն ստեղծվել են ՀՀ Արմավիրի մարզի 2018-2019 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային և մարզային փուլերի կազմկոմիտեները, առարկայական հանձնաժողովները, կազմվել են օլիմպիադաների տարածքային և մարզային փուլերի անցկացման ժամանակացույցերը: 2019 թվականի հունվարի 29-ից փետրվարի 18-ն Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N5, Վաղարշապատի Հ. Հովհաննիսյանի անվան N3 հիմնական և...

Քաղաքացիների հերթական ընդունելությունը տեղի է ունեցել փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի մոտ 21.03.2019
Քաղաքացիների հերթական ընդունելությունն այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի մոտ, որին ներկա են գտնվել նաև մարզպետարանի ոլորտային որոշ պատասխանատուներ: Փոխմարզպետի մոտ տեղի ունեցած ընդունելությանը մասնակցել է նախապես գրանցված 1 քաղաքացի, ևս 5-ին էլ Կարեն Գրիգորյանն ընդունել է արտահերթ: Ընդունելությանը գրանցված քաղաքացիները փոխմարզպետին հիմանականում դիմել են անձնական, սոցիալական և գործնական բնույթի հարցերով: Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը...