Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Ոսկեհատ համայնքի մշակույթի տանը դեկտեմբերի 15-ին ներկա է գտնվել արցախյան պատերազմի հերոս Սամվել Հակոբյանի ծննդյան 50-ամյա հոբելյանին նվիրված «Մահ իմացյալ անմահություն…» խորագիրը կրող հուշ-ցերեկույթին: Միջոցառմանը հայրենասիրական երգ ու պարով, ասմունքով հանդես են եկել Ոսկեհատի միջնակարգ դպրոցի սաները` իրենց խոնարհումը բերելով հերոս համագյուղացու հիշատակին: Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Հակոբյանների...

Մարզպետի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը 13.12.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է մարզի 16 բնակիչ: Քաղաքացիների կողմից ներկայացվող հարցերին համարժեք պարզաբանումներ տալու և լուծումներ առաջարկելու նպատակով ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետարանի մի շարք ոլորտների պատասխանատուներ: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են քաղաքաշինական, սոցիալ-կենցաղային և անձնական բնույթի հարցերով: Մարզպետ Համբարձում...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքն ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ 11.12.2018
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն արտահերթ խորհրդարանական ընտրություններում բոլորիս ունեցած հաղթանակի համար: Սա այն հաղթանակն էր, որով ամրագրվեց նոր Հայաստանի իրողությունը: Այո, Հայաստանի Հանրապետության անկախ և արդարամիտ քաղաքացին դեկտեմբերի 9-ին իր գիտակցված քայլն արեց հանուն այն երկրի, որն ունենալու ցանկությունը երազանք է եղել բոլոր սերունդների համար: Մեզանից յուրաքանչյուրը, անկախ սոցիալական կարգավիճակից, զբաղեցրած պաշտոնից ու...

Սիրելի հայրենակիցներ, գուցե ազգային հատկանիշ է, երբ ամեն դժվարին կացության մեջ հույս ենք գտնում, իսկ ողբերգության մեջ` մխիթարություն: Այնուամենայնիվ, միշտ մի առեղծվածային ուժ ենք ստացել, ապավինել ու ապրել: Այդպես շարունակում ենք նաև այսօր: Արդեն 30 տարի է անցել այն օրից, երբ Հայաստանի հյուսիսային հատվածում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժը: Այդ սարսափելի աղետը 47 վայրկյանների ընթացքում ոչնչացրեց մեր քաղաքներն ու գյուղերը, խլեց տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր, հարյուր հազարավորներին թողեց...

Մարզպետը ներկա է գտնվել 1988-ի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկոյին 07.12.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, մեծաթիվ հյուրերի և գյումրեցիների հետ դեկտեմբերի 6-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներկա է գտնվել «ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ» խորագիրը կրող հիշատակի երեկոյին` նվիրված 1988-ի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Երեկոյի ընթացքում հնչել է դասական երաժշտություն՝ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի, երաժշտական դպրոցների, Գյումրու Հայորդյաց Տան և Կարա-Մուրզայի անվան պետական...

Մարզպետը ներկա է գտնվել <<Աղետների դիմակայության օր>> խորագիրը կրող միջոցառմանը 06.12.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր Արմավիր քաղաքի հրապարակում ներկա է գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացված <<Աղետների դիմակայության օր>> խորագիրը կրող միջոցառմանը` նվիրված 1988 թվականին տեղի ունեցած Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին: Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ Հովհաննես Մարգարյանի ուղեկցությամբ մարզպետը ծանոթացել է միջոցառման շրջանակներում...