Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մեկնարկել է նոր ուսումնական տարին 01.09.2019
ՀՀ Արմավիրի մարզի բոլոր կրթօջախներում Գիտելիքի, գրի ու դպրության օրը մեկնարկել է տոնական միջոցառումներով: Օրվա առթիվ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այցելել է Արաքսի (Վաղարշապատի տարածաշրջան) միջնակարգ դպրոց, որտեղ ուսումնական տարեսկիզբը նշանավորվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի և նոր մարզադահլիճի բացմամբ: Շնորհավորհավորելով ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի, «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի և նոր մարզադահլիճի բացման կապակցությամբ՝ մարզպետ Համբարձում...
Սիրելի´ դպրոցականներ, հարգարժան մանկավարժներ, կրթության համակարգի նվիրյալներ, հարգելի ծնողներ, Շնորհավորում եմ բոլորիդ նոր ուսումնական տարվա մեկնարկն ազդարարող Գիտելիքի, գրի ու դպրության օրվա կապակցությամբ: Յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի մեկը գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբն է: Հատկապես ջերմորեն եմ շնորհավորում առաջին անգամ գիտության դարբնոց ոտք դնող փոքրիկներին: Թող այս սեպտեմբերի 1-ը նոր ժպիտներ ու հաջողություններ բերի...
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2019-2020 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված օգոստոսյան խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցել են փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ: Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը ոլորտի...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 29.08.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ այսօր փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 6 քաղաքացի, ևս 2-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ: Քաղաքացիները մարզպետին դիմել են սոցիալական մի շարք խնդիրների լուծմանը հնարավոր աջակցություն ցուցաբերելու, կնոջը աշխատանքով ապահովելու խնդրանքով: Եղել են նաև հարցեր դպրոցի տնօրենի կողմից դպրոցում սովորող իր...

Էջմիածին համայնքում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները 23.08.2019
2019թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում Էջմիածին համայնքում սկսվել են համայնքի Վազգեն Առաջին և Վռամ Կոստանյան փողոցների ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 158 մլն 268.3 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 45%՝ 71 մլն 220.7 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 55%` 87 մլն 047.6 հազար դրամ: *** Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային...

Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այցելել է խեցեգործ Արարատ Մարտիրոսյանին 23.08.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այցելել է Արմավիր քաղաքի բնակիչ, խեցեգործ Արարատ Մարտիրոսյանին: Բրուտագործը մարզպետին է ներկայացրել իր աշխատանքները, դրանց պատրաստման տեխնիկան և հմտությունները: Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, բարձր գնահատելով արվեստագետի վաստակը, կարևորել է խեցեգործության պահպանումը, զարգացումը և փոխանցումը հետագա սերունդներին:


