Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Զարթոնք համայնքի ղեկավարը լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարություն է արել 13.04.2019
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր հանդիպում է ունեցել Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքում ստեղծված լարված իրավիճակը հանգուցալուծելու հնարավոր տարբերակները: Քննարկման արդյունքում համայնքի ղեկավարը որոշում է կայացրել իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ դիմում ներկայացնել մարզպետարան և այդ մասին այսօր հայտնել համայնքի բնակչությանը` հետագա բախումներից խուսափելու համար: Ավելի ուշ...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է Զարթոնք համայնքում ստեղծված իրավիճակին 13.04.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` ասելով.<<Անդրադառնալով Զարթոնք համայնքում ստեղծված իրավիճակին՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ կողմերի հետ բազմիցս փորձել եմ ընդհանուր սեղանի շուրջ քննարկել վիճահարույց հարցերը և դրանց լուծման ողջամիտ տարբերակներ գտնել: Սակայն, ինչ-ինչ հանգամանքների բերումով, մեր հանդիպումները չեն կայացել: Իսկ այժմ, տեղի ունեցած զարգացումներով պայմանավորված, խնդրի լուծումը գտնվում է բացառապես իրավապահ մարմինների...
ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից Արմավիրի Վարդան Բախշյանի անվան N2, Արմավիրի N8 հիմնական և Արմավիրի միջնակարգ դպրոցներում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներ: Հայտնաբերված խախտումների հետևանքները և թերությունները վերացնելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների շրջանակում այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հանդիպում-քննարկում է ունեցել վերը նշված ուսումնական...

Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը խորհրդակցություն է անցկացրել համայնքապետերի մասնակցությամբությամբ 12.04.2019
ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Նա նախ անդրադարձել է օրեր առաջ իրականացված համապետական շաբաթօրյակին` շնորհակալություն հայտնելով իրականացված աշխատանքների համար, միևնույն ժամանակ կոչ անելով համայնքները մաքրել ոչ միայն պաշտոնապես հայտարարված շաբաթօրյակների շրջանակում, այլ ամեն օր: Այնուհետև Կարեն Գրիգորյանը համայնքապետերին առաջարկել է համագործակցել միմյանց հետ` մեկտեղելով իրենց վարչական տարածքներում առկա...
ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել <<ՀԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը>> թեմայով շտաբային ուսումնավարժություն` մասնակցությամբ Արմավիրի մարզպետ, ուսումնավարժության ղեկավար Համբարձում Մաթևոսյանի, Արտակարգ իրավիճակների մարզային հանձնաժողովի, մարզային փրկարար վարչության անձնակազմի, տարհանման հանձնաժողովի և մի շարք համայնքների ղեկավարների: Ողջունելով ներկաներին` մարզպետը կարևորել է շտաբային...

Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 11.04.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 3 քաղաքացի, ևս 3-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ: Քաղաքացիները մարզպետին դիմել են դպրոցներից մեկում կարատե մարզաձևի պարապմունքներ անցկացնելու թույլտվության տրամադրման, հարևանի կողմից կառուցվող ավտոլվացման կետի օրինականության ճշգրտման խնդրանքով: Հարցեր են եղել նաև...


