Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Մարզպետն այցելել է Սարգիս Վարդանյանի արվեստանոց-թանգարան

Մարզպետն այցելել է Սարգիս Վարդանյանի արվեստանոց-թանգարան 07.09.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր այցելել է Սարգիս Վարդանյանի արվեստանոց-թանգարան: Նկարչի որդին` Զարեհ Վարդանյանը, մարզպետին ներկայացրել է վարպետի կտավները, խոսել նրա գեղարվեստական ժառանգության մասին, անդրադարձել արվեստանոց-թանգարանի զարգացմանն ուղղված ծրագրերին:    

Մաքուր տուն՝ տնից դուրս․ համապետական շաբաթօրյակ սեպտեմբերի 8-ին

Մաքուր տուն՝ տնից դուրս․ համապետական շաբաթօրյակ սեպտեմբերի 8-ին 06.09.2018

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 8-ին հանրապետության ամբողջ տարածքում կանցկացվի համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակի ընթացքում հանրապետության բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային վայրերում, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում նախատեսվում են սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։ Աշխատանքների կազմակերպման նպատակով կներգրավվեն ինքնաթափեր, ամբարձիչ մեքենաներ, էքսկավատորներ,...

Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 06.09.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին նախապես գրանցվել և մասնակցել է մարզի 17 բնակիչ: Քաղաքացիների կողմից ներկայացվող ոլորտային հարցերը տեղում քննարկելու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները: Ընդունելությանը գրանցված քաղաքացիները մարզպետին դիմել են աշխատանքով ապահովելու, դրամական...

Մարզպետ Գագիկ Միրիջանյանը  հանդիպել է խաղողագործներին

Մարզպետ Գագիկ Միրիջանյանը հանդիպել է խաղողագործներին 05.09.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր հանդիպել է մարզի խաղողագործներին, որոնք երեկվանից իրենց բողոքի ձայնն են բարձրացրել խաղողի սակագնի վերանայման համար: Ինչպես հայտնի է, Երևանի կոնյակի գործարանը խաղողի մթերման սակագինն այս տարի սահմանել է 1 կիլոգրամը 140 դրամ, իսկ Պռոշյանի Կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղը մինչև սեպտեմբերի 3-ը 1 կիլոգրամ խաղողը մթերել է 160 դրամով: Սակայն սեպտեմբերի 4-ին գործարանը հրաժարվել է սահմանված սակագնից՝ հայտարարելով, որ խաղողը մթերելու է 140 դրամով:...

 Համապետական շաբաթօրյակ` սեպտեմբերի 8-ին

Համապետական շաբաթօրյակ` սեպտեմբերի 8-ին 05.09.2018

Սույն թվականի սեպտեմբերի 8-ին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվելու է համապետական հերթական շաբաթօրյակը: ՀՀ Արմավիրի մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ կազմվել է շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան-սխեմա , որն իր մեջ ներառում է նաև քարտեզագրված աղբանոցների վերացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները։ Իրականացվել են քարտեզագրման աշխատանքներ՝ ըստ համայնքների (հղումը՝...

Մարզպետ Գագիկ Միրիջանյանն այցելել է Արմավիրի 8-րդ և 5-րդ դպրոցներ

Մարզպետ Գագիկ Միրիջանյանն այցելել է Արմավիրի 8-րդ և 5-րդ դպրոցներ 04.09.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Արմավիր քաղաքի թիվ 8 և Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցներ` ծանոթանալու ներառական կրթության իրականացմանը, պայմաններին, մասնագետների աշխատանքներին և առկա խնդիրներին: Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ կառավարության 18.02.2016թ. նիստի N 6 արձանագրային որոշմամբ սահմանված համընդհանուր ներառական կրթության համակարգի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-04 11:22:49