Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետի 2017 թ. գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվություն

ՀՀ Արմավիրի մարզպետի 2017 թ. գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվություն 09.02.2018

Մարզում կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացվել է պետական և համայնքային շահերի ներդաշնակման, հանրապետական գործադիր մարմինների և նրանց տարածքային ծառայությունների հետ համագործակցության և գործողությունների փոխհամաձայնեցման հիման վրա: 2017թ. ընթացքում մարզպետի կողմից հրավիրվել է մարզխորհրդի 4 նիստ և 6 խորհրդակցություն: Մարզխորհրդի նիստերում, խորհրդակցություններում քննարկվել են մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր: Մարզպետի կողմից ընդունվել և արձակվել են...

Մարզպետն ընդունել է Չեխիայի «Էլեկտրոմոնտաժ Սիկորա» ընկերության տնօրենին

Մարզպետն ընդունել է Չեխիայի «Էլեկտրոմոնտաժ Սիկորա» ընկերության տնօրենին 08.02.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունել է Չեխիայի «Էլեկտրոմոնտաժ Սիկորա» ընկերության տնօրեն Պետրեմ Սիկորային: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, Չեխիայում հայազգի գործարար Սլավիկ Աղասարյանը: Հանդիպմանը քննարկվել են Արմավիրի մարզում չեխ գործարարի կողմից նախատեսվող ներդրումային ծրագրերին վերաբերող մանրամասներ, որոնց մեկնարկը նախնական տվյալներով կազդարարվի մարտ ամսին: Համապատասխան ծրագրերի իրագործման...

Քննարկվել են համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացակարգերին վերաբերող հարցեր

Քննարկվել են համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացակարգերին վերաբերող հարցեր 02.02.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանի գլխավորությամբ այսօր մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացակարգերին վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, համայնքների ղեկավարներ, մարզի տարածքային զարգացման և համայնքների զարգացման ծրագրերի պատասխանատուներ, բանկերի, ՈւՎԿ-ների, ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցներ։...

 Տոնական միջոցառում` Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին ընդառաջ և Սուրբ Սարգիս զորավարին նվիրված տոնի առթիվ

Տոնական միջոցառում` Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին ընդառաջ և Սուրբ Սարգիս զորավարին նվիրված տոնի առթիվ 27.01.2018

Մարզկենտրոն Արմավիրի քաղաքային հրապարակում այսօր հանդիսավորությամբ նշվել է Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձը և Սուրբ Սարգիս զորավարին նվիրված տոնը: Տոնակատարության շրջանակում մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը և միջոցառման մասնակիցները ուրախությամբ ու հպարտությամբ ընդունել են Հայոց բանակում ժամկետային զինծառայությունն ավարտած և զորացրված մեծ թվով զինծառայողների: Ողջունելով ներկաներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր շնորհավորանքի խոսքն է հղել...

 Քննարկվել են ոռոգման համակարգի բարելավմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են ոռոգման համակարգի բարելավմանը վերաբերող հարցեր 26.01.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի (ՋՏՊԿ) նախագահ Արսեն Հարությունյանի գլխավորությամբ մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են ոռոգման համակարգի բարելավմանը վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են մեծ թվով համայնքապետեր և ոլորտի մարզային պատասխանատուներ: Ողջունելով ներկաներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ հանդիպման գլխավոր նպատակը մինչև ոռոգման շրջանի մեկնարը ոլորտում առկա խնդիրների վերհանումն է և ոռոգման...

Տեղի է ունեցել ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության 2017 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստը

Տեղի է ունեցել ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության 2017 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստը 24.01.2018

Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) փրկարար ծառայության (ՓԾ) Արմավիրի մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) 2017 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստը, որը վարել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նիստին ներկա են գտնվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Էնրիկո Ապրիամովը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը, ազգային անվտանգության մարզային ծառայության պետ Աշոտ Ավագյանը, ԱԻՆ ենթակայությամբ գործող...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-10 18:04:05