Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հարգանքի տուրք է մատուցվել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին 29.06.2018
Հունիսի 29-ը մեր հանրապետությունում նշվում է որպես Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր: Արմավիր քաղաքում Արցախյան հերոսամարտում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին այսօր ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի քաղաքպետի ժամանակավոր պաշտոնակատարը, Երկրապահ կամավորական միության անդամները, մարզպետարանի և կրթական հաստատությունների...
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր հանդիպում է ունեցել մարզում գործող Վաղարշապատի թիվ 2 և Արմավիրի թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցների աշխատակիցների և ծնողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է համընդհանուր ներառական կրթության համակարգին անցնելու ծրագիրը և դրա իրականացման հնարավորությունները: Կառավարության կողմից 2016 թվականին ընդունված համապատասխան արձանագրային որոշմամբ սահմանվել է համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման ժամանակացույցը և գործողությունների պլանը,...
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ռեկտոր պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստին և համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանին՝ Արմավիրի մարզի Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Հովհաննես Ստեփանյանի ուղեկցությամբ: Ողջունելով հյուրերին՝ մարզպետը նշել է, որ կարևորում է տարբեր ձևաչափերով միջազգային փոխգործակցությունը. «Նախ ասեմ, որ Ֆրանսիան հայերիս համար շատ հոգեհարազատ երկիր է: Այնտեղ հայկական բավականին մեծ համայնք...

Գագիկ Միրիջանյանի մոտ քննարկվել են «Դպրոցական սնունդ» ծրագրին վերաբերող հարցեր 28.06.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենային համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ժամանակավոր պաշտոնակատար Եսայի Նիկոյանին և «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի նախագահ Բագրատ Եսայանին՝ գործընկերների հետ միասին: Եսայի Նիկոյանը մարզպետին է ներկայացրել «Դպրոցական սնունդ» ծրագիրը՝ մասնավորապես նշելով, որ Հայաստանում այն մեկնարկել է 2010 թվականին՝ ՊՀԾ-ի և կրթական գերատեսչության կողմից: Ծրագիրը տարիներ շարունակ իրականացվում է...

Մարզպետի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը 28.06.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ այսօր կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին նախապես գրանցվել և մասնակցել է մարզի 77 բնակիչ: Ընդունելության գրանցված քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են համապատասխան աշխատանքով ապահովելու և դրամական աջակցության խնդրանքով: Հարցեր են եղել նաև ոռոգման խնդրի լուծման, շենքի տանիքի վերանորոգման, սեփականաշնորհված բնակարանների սեփականության իրավունքի վկայականների ձեռքբերման, ինչպես նաև բանկային, կրթական, կենցաղային մի շարք...

Թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարություն 28.06.2018
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, ինչպես արդեն հայտնել ենք, այսուհետ Արմավիրի մարզպետարանում, մարզպետարանի ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներում, առողջապահական հաստատություններում, ինչպես նաև համայնքապետարաններում թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկատվությունն ամբողջությամբ կհրապարակվի մարզպետարանի պաշտոնական կայքի «Հայտարարություններ» բաժնի համապատասխան ենթաբաժիններում: Այսօր ձեզ ենք ներկայացնում մարզպետարանի ենթակայությամբ գործող առողջապահական, կրթական հաստատություններում...


