Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մուսալեռի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի հավաքական թիմը հաղթող է ճանաչվել  նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի մարզային փուլում

Մուսալեռի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի հավաքական թիմը հաղթող է ճանաչվել նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի մարզային փուլում 05.10.2026

Արմավիրի մարզում ավարտվել են 2026 թվականի նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի մարզային փուլերը, որոնցում հաղթող է ճանաչվել Մուսալեռի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի հավաքական թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Լեռնագոգի Օնիկ Փակումեանի անվան միջնակարգ դպրոցի, իսկ երրորդը՝ Արգավանդի միջնակարգ դպրոցի թիմը: Մրցույթներն անցկացվել են 3 փուլով՝ ներդպրոցական, համայնքային և մարզային։ Ռազմամարզական խաղերին մասնակցել են հանրակրթական դպրոցների...

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ 05.10.2026

Սիրելի՜ ուսուցիչներ, մանկավարժներ, կրթության ոլորտի հարգելի՛ նվիրյալներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Մեր հասարակության մեջ ուսուցչի առաքելությունն սկզբից ևեթ ունեցել է բացառիկ նշանակություն: Գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդը մշտապես կրթությունը համարել է ազգային ինքնությունը պահպանելու և զարգացնելու ամենահուսալի հենասյունը։ Չկա ավելի պատվաբեր, բայց և միաժամանակ ավելի պատասխանատու գործ, քան աշակերտ կրթելու, մտածող անհատ ու մեր երկրի արժանապատիվ...

Արմավիրի մարզում կայացել է մարզխորհրդի հերթական նիստը

Արմավիրի մարզում կայացել է մարզխորհրդի հերթական նիստը 30.09.2026

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում կայացավ մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը։ Նիստին ներկա էին մարզի համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Նիստի ընթացքում քննարկվեցին համայնքների գործունեության կազմակերպմանը և մարզի զարգացման գերակայություններին ուղղված մի շարք օրակարգային հարցեր։ Ֆինանսական վարչության պետ Արայիկ Հակոբյանը զեկուցեց համայնքների բյուջեներով նախատեսված սեփական...

Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանն անցկացրել է քաղաքացիների հերթական ընդունելությունը

Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանն անցկացրել է քաղաքացիների հերթական ընդունելությունը 25.09.2026

Մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանն այսօր քաղաքացիների հերթական ընդունելությունն է անցկացրել, որին ներկա են եղել մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները: Քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրները վերաբերվել են հիմնականում քաղաքաշինական, հողային հարաբերությունների, սոցիալական խնդիրների կարգավորմանը, ֆինանսական աջակցության տրամադրմանը։ Արամ Գրգորյանը քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, տրվել են պարզաբանումներ, ինչպես...

Արմավիրի մարզպետի աշխատակազմում մեկնարկել է ՏԻՄ ներկայացուցիչների վերապատրաստումը

Արմավիրի մարզպետի աշխատակազմում մեկնարկել է ՏԻՄ ներկայացուցիչների վերապատրաստումը 23.09.2026

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում մեկնարկել է տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների վերապատրաստման գործընթացը, որին մասնակցում են համայնքների ղեկավարներ, ղեկավարների տեղակալներ և ավագանու անդամներ։ Վերապատրաստման նպատակն է զարգացնել ՏԻՄ-երի կարողությունները, ամրապնդել տեղական ինքնակառավարման օրենսդրության վերաբերյալ գիտելիքները, նպաստել համայնքային բյուջետային գործընթացների արդյունավետ վերահսկմանը և համայնքների զարգացման ծրագրերի պատշաճ մշակմանը։ Վերապատրաստումն...

ՀՀ Կառավարությունն Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 240 մլն 601 հազար 800 ՀՀ դրամ

ՀՀ Կառավարությունն Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 240 մլն 601 հազար 800 ՀՀ դրամ 17.09.2026

17.09.2026թ. Կառավարության նիստի ընթացքում 240 մլն 601 հազար 800 ՀՀ դրամ գումար է հատկացվել ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին՝ Արմավիրի մարզի 5 համայնքի 2023-2025թթ․ հավանության արժանացած սուբվենցիոն 9 ծրագերի /10 ենթածրագերի/ կառավարության մասնաբաժնի համաֆինանսավորման նպատակով․ Հատկացված գումարն ուղղվելու է հետևյալ աշխատանքներին․ Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում՝ 42,273.3 հազ․դրամ (մասնակի) Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայրի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-05 18:05:19