Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Արմավիրի մարզպետը հանդիպել է ներդրումների աջակցման կենտրոնի ներկայացուցիչների հետ 14.10.2026
Վահրամ Խաչատրյանն Արմավիրի մարզպետի աշխատակազմում ընդունել է «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի Ներդրողների աջակցման և հետներդրումային սպասարկման վարչության պետ Խանում Գևորգյանին և վարչության աշխատակիցներին։ Հանդիպման ընթացքում մարզպետը կարևորել է մարզում ներդրումների ներգրավման և ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները նախանշելու նպատակով հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը։ Նա ընդգծել է մարզի տնտեսական ներուժի...

Սարդարապատի միջնակարգ դպրոցի թիմն Արմավիրի մարզը կներկայացնի ֆուտզալի հանրապետական մրցումներում 12.10.2026
ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7–12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպարտակիադա» մարզական միջոցառման շրջանակում հոկտեմբերի 12-ին տեղի են ունեցել Արմավիրի մարզի դպրոցականների ֆուտզալի մարզային մրցումները։ Մրցումների արդյունքում առաջին պատվավոր տեղը զբաղեցրել է Սարդարապատի միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ տեղը գրավել է Գրիբոյեդովի Վ. Ռոստոմյանի անվան միջնակարգ դպրոցի, իսկ երրորդ տեղը՝ Հայթաղի Հրայր Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։...

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի Արմավիրի մարզային փուլը 10.10.2026
Վաղարշապատի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի Արմավիրի մարզային փուլը, որին մասնակցել են Արմավիրի մարզի 30 դպրոցների շուրջ 100 աշակերտներ։ Մրցումներն անցկացվել են երկու տարիքային խմբերում՝ 4-7-րդ և 8-12-րդ դասարանների աշակերտների միջև՝ հնարավորություն ընձեռելով պատանի մարզիկներին ցուցադրելու իրենց լողային հմտությունները, մարզական պատրաստվածությունն ու մրցակցային ոգին։ Մրցաշարի հիմնական նպատակն է դպրոցականների շրջանում...

ՀՀ Կառավարությունն Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 157 մլն 339 հազար ՀՀ դրամ 08.10.2026
Այսօր Կառավարության նիստի ընթացքում 157 մլն 339 հազար ՀՀ դրամ գումար է հատկացվել ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին՝ Արմավիրի մարզի 4 համայնքի 2023-2025թթ. հավանության արժանացած սուբվենցիոն 8 ծրագերի, 8 ենթածրագերի կառավարության մասնաբաժնի համաֆինանսավորման նպատակով: Հատկացված գումարն ուղղվելու է հետևյալ աշխատանքներին․ Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրի մանկապարտեզի կառուցում և հարակից տարածքի բարեկարգում ՝ 56,488.4 հազար դրամ (մնացորդային գումար), Վաղարշապատ համայնքի...
Արմավիրի մարզում ավարտվել են 2026 թվականի նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի մարզային փուլերը, որոնցում հաղթող է ճանաչվել Մուսալեռի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի հավաքական թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Լեռնագոգի Օնիկ Փակումեանի անվան միջնակարգ դպրոցի, իսկ երրորդը՝ Արգավանդի միջնակարգ դպրոցի թիմը: Մրցույթներն անցկացվել են 3 փուլով՝ ներդպրոցական, համայնքային և մարզային։ Ռազմամարզական խաղերին մասնակցել են հանրակրթական դպրոցների...

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ 05.10.2026
Սիրելի՜ ուսուցիչներ, մանկավարժներ, կրթության ոլորտի հարգելի՛ նվիրյալներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Մեր հասարակության մեջ ուսուցչի առաքելությունն սկզբից ևեթ ունեցել է բացառիկ նշանակություն: Գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդը մշտապես կրթությունը համարել է ազգային ինքնությունը պահպանելու և զարգացնելու ամենահուսալի հենասյունը։ Չկա ավելի պատվաբեր, բայց և միաժամանակ ավելի պատասխանատու գործ, քան աշակերտ կրթելու, մտածող անհատ ու մեր երկրի արժանապատիվ...


