Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Արմավիրի արվեստի պետական քոլեջում անցկացվել է «Բաց դռների օր» միջոցառումը 30.04.2026
Արմավիրի արվեստի պետական քոլեջում անցկացվել է «Բաց դռների օր» միջոցառումը, որի շրջանակում ձևավորվել է արդյունավետ հարթակ ուսանողների և ապագա դիմորդների միջև։ Քոլեջի բակում կազմակերպված տաղավարներում ուսանողները ներկայացրել էին քոլեջի մասնագիտական բաժինները, ձեռքբերումներն ու ուսումնական գործընթացի առանձնահատկությունները։ Նրանք հնարավորություն են ունեցել անմիջականորեն ներկայացնել իրենց մասնագիտությունները, կիսվել փորձով և պատասխանել հետաքրքրված այցելուների հարցերին։...

Կառավարությունն Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 318 մլն 545.7 հազար ՀՀ դրամ 30.04.2026
2026 թվականի ապրիլի 30-ի նիստում Կառավարությունը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով Արմավիրի մարզպետի աշխատակազմին 318 մլն 545.7 հազար ՀՀ դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Նշված ծրագրի շրջանակում իրականացվել և իրականացվում են՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգում և նոր մասնաշենքի կառուցում՝ 104 մլն 634.4 հազար ՀՀ դրամ Արաքս համայնքի Հայկաշեն...
ՀՀ Արմավիրի մարզի Հայթաղ բնակավայրում, ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակում, Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և ընդունող համայնքների կարիքների ապահովմանը։ Ծրագրի շրջանակում ամբողջությամբ վերանորոգվել և վերազինվել է Հայթաղի ամբուլատորիան։ Այն համալրվել է բարելավված ենթակառուցվածքներով, ժամանակակից բժշկական սարքավորումներով, ինչպես նաև արևային էներգիայով աշխատող...
ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մարզպետի աշխատակազմում ընդունել է Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանին և նույն դպրոցի աշակերտուհի Հասմիկ Փայտյանին։ Հանդիպման ընթացքում մարզպետը շնորհավորել է նրանց՝ ԿԳՄՍ նախարարության և FAST Foundation (Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ) համագործակցությամբ իրականացվող «ԱԲ սերունդ» կրթական ծրագրի շրջանակում գրանցած նշանակալի հաջողության կապակցությամբ։ Մասնավորապես, ծրագիրը ASU+GSV Summit...

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏԱՆԻ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՐԶԱՁԵՎԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 28.04.2026
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի Սաշա Գալստյանի անվան հ.2 ավագ դպրոցում այսօր անցկացվել է մարզի պատանի հրշեջ-փրկարարական մարզաձևի առաջնության մարզային փուլը։ Գրանցվել են հետևյալ արդյունքները՝ 1-ին տեղ–«Արշալույսի Ս. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ 2-րդ տեղ–«Մեծամորի Սաշա Գալստյանի անվան հ.2 ավագ դպրոց» ՊՈԱԿ 3-րդ տեղ «Ակնալճի Ա. Հարությունյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Արմավիրի մարզի աշխատաժողովին, որն անցկացվել է Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 և Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոցներում: Համաժողովին ներկա է եղել ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության , մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, դպրոցների տնօրեններ, մանկավարժներ և աշակերտներ։ Համաժողովի նպատակն էր ստեղծել համագործակցային հարթակ ուսուցիչների, կրթության կազմակերպիչների, ոլորտի մասնագետների և նորարարությամբ...


