Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, երեկ հանրապետությունում կորոնավիրուսի երեք նոր դեպք է արձանագրվել: Երկու հոգին ՀՀ քաղաքացի են, որոնցից մեկն` Էջմիածնի բնակիչ, իսկ երրորդն` Իտալիայի քաղաքացի, ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: ✔️Պացիենտները մեկուսացված են: Նրանցից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդ պացիենտը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է անհրաժեշտ բուժօգնություն: ✔️Այժմ կազմակերպվում են նրանց հետ սերտ շփումներ...

Կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Բոլորը Հայաստան ժամանել են Իտալիայից: Նրանցից 1-ը Իտալիայի (տարիքը` 51), իսկ 2-ը Հայաստանի քաղաքացիներ են (տարիքը` 45 և 27): Պացիենտներից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդ պացիենտը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում: Այս պահին կազմակերպվում են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները: Հավելենք, որ բոլորն...

Ուսումնական հաստատություններն այսօր չեն գործի 12.03.2020
Սույն թվականի մարտի 13-ին դպրոցները, մանկապարտեզները, բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունները չեն գործի։ Կառավարությունում կհրավիրվի խորհրդակցություն կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար։

2020 թվականին արդեն երկրորդ դպրոցն ապահովվեց լոկալ ջեռուցման համակարգով 11.03.2020
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարզպետ Համբարձում Մաթևոսյանի նախաձեռնությամբ 2019 թվականին մարզի դպրոցների կողմից տնտեսված միջոցների վերաբաշխման արդյունքում հնարավոր է եղել առավել կարիքավոր կրթօջախներում իրականացնել շուրջ 10 մլն դրամի տարաբնույթ շինարարական աշխատանքներ: Այդ ուսումնական հաստատությունների թվում է եղել նաև Հայկավանի միջնակարգ դպրոցը: Հատկացված 3,5 մլն դրամի շրջանակում կրթօջախն ապահովվել է լոկալ ջեռուցման համակարգով, որն օրեր առաջ գործարկվել է: Մինչ այդ դպրոցում ջեռուցումն...

Շուտով կմեկնարկի դպրոցական աբոնեմենտային համակարգի ծրագրի 2-րդ փուլը 09.03.2020
Տեղեկացնում ենք, որ շուտով կմեկնարկի ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող դպրոցական աբոնեմենտային համակարգի ծրագրի 2-րդ փուլը: Դպրոցական աբոնեմենտային համակարգը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-ից 12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար: Այն հնարավորություն է տալիս նրանց ուսումնական տարվա ընթացքում անվճար հիմունքներով այցելել երեք մշակութային հաստատություն՝ թանգարան, թատրոն և համերգասրահ: Դպրոցական աբոնեմենտային համակարգի ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ 07.03.2020
Սիրելի կանայք, Ի սրտե և լավագույն ցանկություններով շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ օրվա` մարտի 8-ի առթիվ: Պատահական չէ, որ Կանանց տոնը համընկնում է գարնան գալուստի և բնության զարթոնքի հետ: Քանզի կինն է կյանքի սկիզբը, բնության այն քնքուշ էակը, ով ստեղծված է սեր, հոգատարություն ու ջերմություն տարածելու համար: Սիրելի կանայք, մեր պետությունը, ընտանիքը և ազգային արժեքները կայուն ու հարատև են հենց ձեր շնորհիվ: Եվ այսօր պատեհ առիթ է կրկին շնորհակալություն հայտնելու ձեզ մեր...