Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Տեղի է ունեցել Արմավիրի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը

Տեղի է ունեցել Արմավիրի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը 24.07.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Գագիկ Միրիջանյանի մոտ այսօր տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը` մասնակցությամբ Արմավիրի մարզի զինվորական կոմիսար Արսեն Համբարձումյանի, ԶՈւ գլխավոր շտաբի, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ՌՈ Արմավիրի բաժնի պատասխանատուների: Արմավիրի մարզի զինվորական կոմիսարը ներկայացրել է 2018 թվականի մարզային ամառային զորակոչի արդյունքները` նշելով, որ զորակոչն իրականացվել է բարձր մակարդակով և պլանային...

 Մարզպետը խորհրդակցություն է անցկացրել դպրոցներում մշտադիտարկում իրականացնող աշխատանքային խմբերի հետ

Մարզպետը խորհրդակցություն է անցկացրել դպրոցներում մշտադիտարկում իրականացնող աշխատանքային խմբերի հետ 24.07.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներում ս.թ. հուլիսի 26-ից մինչև սեպտեմբերի 18-ը մշտադիտարկում իրականացնող աշխատանքային երեք խմբի ներկայացուցիչների հետ: Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Ալեքսանդր Ղուկասյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը և աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ: Անդրադառնալով...

 Մարզպետն ընդունել է Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին

Մարզպետն ընդունել է Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին 23.07.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Վարոսյանին և հիմնադրամի «Քաղաքականություն, մասնակցություն, մշտադիտարկում» թիմի ղեկավար Հայաստան Ստեփանյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև մարզպետի տեղակալ Գագիկ Գաբրիելյանը: Արմեն Վարոսյանը մարզպետին է ներկայացրել հիմնադրամի կողմից իրականացվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիրը, որի նպատակն է խթանել Արարատյան...

 Մարզպետ Գագիկ Միրիջանյանը ներկա է գտնվել քառօրյա հերոսամարտում զոհված ոսկեհատցի զինվորի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառմանը

Մարզպետ Գագիկ Միրիջանյանը ներկա է գտնվել քառօրյա հերոսամարտում զոհված ոսկեհատցի զինվորի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառմանը 21.07.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր «Պատանեկան ստեղծագործության կենտրոն»-ում ներկա է գտնվել ապրիլյան քառօրյա հերոսամարտում զոհված ոսկեհատցի Արամայիս Միքայելյանի ծննդյան 22-ամյակին նվիրված միջոցառմանը: «Հերոսներն անմահ են» խորագիրը կրող միջոցառմանը տեղի է ունեցել Արամայիս Միքայելյանի, նրա գործը շարունակող եղբոր և Ոսկեհատի միջնակարգ դպրոցի սաների հեղինակած փայտե քանդակների ցուցադրությունը: Մարզպետը ծանոթացել է ներկայացված աշխատանքներին, կարևորել...

 Մարզպետն այցելել է «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպություն

Մարզպետն այցելել է «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպություն 21.07.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր այցելել է «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպություն, ծանոթացել տարիների գործունեությանը, ունեցած ձեռքբերումներին և ընթացիկ ծրագրերին: «Հայ Միասնության Խաչ» հիմնադրամի նախագահ Գրիգոր Բաբախանյանը մարզպետին տեղեկացրել է, որ կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է 1987 թվականից՝ դառնալով նորանկախ Հայաստանի առաջին հասարակական կազմակերպություններից մեկը: Ըստ հիմնադրամի տնօրենի՝ իրենք...

 Հայտարարություն

Հայտարարություն 20.07.2018

ՀՀ կառավարության տարածքային քաղաքականության իրականացման գործընթացում «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով մարզպետին վերապահված լիազորությունների շրջանակում Գագիկ Միրիջանյանի նախաձեռնությամբ մարզպետարանի ենթակայությամբ գործող առողջապահական հաստատություններում նախատեսվող մշտադիտարկման աշխատանքներին մարզում գործող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին մասնակից դարձնելու նպատակով շահագրգիռ բոլոր հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև փորձագետ-մասնագետներին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:16