Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ 28.01.2020
Արմավիրի մարզի հարգարժան բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, Նվիրական բարձր զգացումով շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա առթիվ: Արդեն 28-րդ տարին է հայ ազգը մեծ հպարտությամբ և հոգու խնդությամբ տոնում է իր ազգային անվտանգության ու կայունության երաշխավորի` Հայոց հաղթանակած բանակի տարեդարձը: Այս տարիների ընթացքում մեր բանակը գործով է ապացուցել իր մարտունակությունը` վստահորեն և պատվով կատարելով իր առջև դրված խնդիրներն ու դառնալով մեր հավաքական ուժի և միասնության խորհրդանիշը, մեր...

Ի գիտություն 24.01.2020
2020 թվականի հունվարի 30-ին, ժամը 11:00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիրի մարզի խորհրդի այս տարվա առաջին նիստը: Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգի նախագծին
2019 թվականին Արմավիրի մարզում համայնքային բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման աննախադեպ աճ է գրանցվել, իսկ ընդամենը եկամուտների հավաքագրման արդյունքում Արմավիրի մարզն առաջատար է: Սեփական եկամուտների փաստացի մուտքերը կազմել են 3 մլրդ 177,4 մլն դրամ: Տարեկան 3 մլրդ 97,4 մլն դրամ պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 102,6 %: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հավաքագրումների ցուցանիշն աճել է 12,0 %-ով կամ ավել է հավաքագրվել 577,1 մլն դրամ: Հողի հարկի...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 23.01.2020
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված մարզի 7 բնակիչ, ևս 3-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին դիմել են Մուսալեռ համայնքում մեքենատրակտորային կայան ստեղծելուն, Ոսկեհատ համայնքի փողոցներից մեկի գազաֆիկացմանն ընդառաջելու հարցերով, ինչպես նաև բնակարանային խնդրի լուծման, դրամական օգնության և աշխատանքով ապահովելու խնդրանքով: Քաղաքացիների...

Կառավարության կողմից ձեռնակվող քայլերը սպանդանոցային մորթի իրականացման հետ կապված 22.01.2020
Հանրության ուշադրության կենտրոնում վերջին օրերին գտնվող սպանդանոցների հարցին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մասնավորապես նշելով. «Արդյո՞ք մենք պետք է անցնենք սպանդանոցային համակարգի: Այո՛, և միանշանակ այո՛, մենք պետք է անցնենք սպանդանոցների համակարգի, որովհետև սա, բացի առողջապահական համակարգի խնդիրներից, սա երկրի ստանդարտի և երկրի վարկանիշի հարց է: Արդյո՞ք մեր այն սիրելի հայրենակիցները, ովքեր բողոքի ձայն են...

Մարզպետը հանդիպել է անասնապահներին և մսավաճառներին 21.01.2020
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը երեկոյան հանդիպում է ունեցել Արմավիրի մարզի անասնապահների և մսավաճառների հետ: Անդրադառնալով սույն թվականի հունվարի 15-ից ուժի մեջ մտած ՀՀ կառավարության այն որոշմանը, համաձայն որի Հայաստանի ողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք կդառնա` մարզպետն ընդգծել է, որ ՀՀ գործադիր իշխանությունն ամեն ինչ անում է հանուն, այլ ոչ թե ընդդեմ ժողովրդի: <<Միգուցե պատշաճ...


