Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկեց 2016 թվականի ամառային առաջին զորակոչը

Մեկնարկեց 2016 թվականի ամառային առաջին զորակոչը 01.07.2016

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում, արդեն 10-րդ տարին անընդմեջ, տեղի ունեցավ 2016 թվականի ամառային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, մարզպետարանի և հանրապետական գործադիր մարմինների մարզային կառույցների պատասխանատու պաշտոնյաներ, նորակոչիկների հարազատներ և համայնքապետեր: Չխախտելով ավանդույթը՝ պարտադիր զինվորական...

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարը

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարը 30.06.2016

Այսօր ՀՀ Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելեց Եղեգնուտ համայնք, ծանոթացավ սպասվող բերքի ծավալներին և բանջար-բոստանային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին: Եղեգնուտ համայնքում նախարարը եղավ Ստյոպա Կարապետյանի գյուղացիական տնտեսությունում: Մենատնտեսն այս տարի ավելացրել է իր մշակովի հողատարածքները` դրանք հասցնելով 15 հեկտարի: 12 հեկտարի վրա աճեցվում է սմբուկ, իսկ մյուս 3 հեկտարի...

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը 28.06.2016

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Մովսես Քարտաշյանը, Գագիկ Գաբրիելյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների և մարզպետարանի ենթակայության առողջապահական կազմակերպությունների պատասխանատուները, ջրօգտագործող...

 ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ 24.06.2016

Առողջապահության ոլորտի հարգելի աշխատակիցներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի` Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Այս օրը ևս մեկ առիթ է երախտիքի խոսքեր հղելու ձեզ և կրկին ու կրկին արժևորելու բժշկի կարևոր դերն ու հեղինակությունը մեր հասարակության կյանքում: Ժողովուրդը միշտ խորին հարգանքով է վերաբերվել բժշկի մասնագիտությանը, այն դժվարին ու պատասխանատու աշխատանքին, որը դուք կատարում եք Հիպոկրատի երդմանը հավատարիմ` ամեն օր մարդկանց պարգևելով ամենաթանկ բանն աշխարհում`...

Ի գիտություն

Ի գիտություն 20.06.2016

 2016 թվականի հունիսի 28-ին, ժամը 11.00-ին  ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը: Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգի նախագծին

Վաստակած հանգստի Ճանապարհվեց մարզպետարանի աշխատակից Հովհաննես Պետրոսյանը

Վաստակած հանգստի Ճանապարհվեց մարզպետարանի աշխատակից Հովհաննես Պետրոսյանը 17.06.2016

Կենսաթոշակային տարիքի անցնելու կապակցությամբ այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և մարզպետարանի աշխատակազմը վաստակած հանգստի ճանապարհեցին մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի պետ Հովհաննես Պետրոսյանին: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը բարձր գնահատեց Հովհաննես Պետրոսյանի տարիների անբասիր և օրինակելի աշխատանքը` նշելով, որ համատեղ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:24:48