Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վաստակած հանգստի Ճանապարհվեց մարզպետարանի աշխատակից Հովհաննես Պետրոսյանը

Վաստակած հանգստի Ճանապարհվեց մարզպետարանի աշխատակից Հովհաննես Պետրոսյանը 17.06.2016

Կենսաթոշակային տարիքի անցնելու կապակցությամբ այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և մարզպետարանի աշխատակազմը վաստակած հանգստի ճանապարհեցին մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի պետ Հովհաննես Պետրոսյանին: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը բարձր գնահատեց Հովհաննես Պետրոսյանի տարիների անբասիր և օրինակելի աշխատանքը` նշելով, որ համատեղ...

Մարզպետը ներկա գտնվեց Արմավիրի արվեստի պետական քոլեջի հաշվետու համերգին

Մարզպետը ներկա գտնվեց Արմավիրի արվեստի պետական քոլեջի հաշվետու համերգին 15.06.2016

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ներկա գտնվեց Արմավիրի արվեստի պետական քոլեջի 2015-2016 ուսումնական տարվա հաշվետու համերգին, որի շրջանակում ամփոփվեցին դասախոսների և ուսանողների` նշված ժամանակահատվածում իրականացրած աշխատանքների արդյունքները: 2015-2016 ուսումնական տարվա ընթացքում քոլեջի ուսանողները մասնակցել են “Արտ Մյուզիք” VII և “Մեղեդի” երգի հանրապետական մրցույթ-փառատոնին, ինչպես նաև Գյումրի քաղաքում կայացած երաժիշտ-կատարողների...

 Կառավարությունը կաջակցի Արմավիրի մարզում ուժեղ քամու և կարկուտի պատճառած վնասի վերացմանը և մի շարք այլ հիմնախնդիրների լուծմանը

Կառավարությունը կաջակցի Արմավիրի մարզում ուժեղ քամու և կարկուտի պատճառած վնասի վերացմանը և մի շարք այլ հիմնախնդիրների լուծմանը 10.06.2016

Նախօրեին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Արմավիրի մարզում մայիսի 23-ին տեղի ունեցած ուժեղ քամու և կարկուտի պատճառած վնասի հետևանքի վերացման և մարզում մի շարք հիմնախնդիրների լուծման համար գործադիրն ընդունել է համապատասխան որոշում. ընդհանուր առմամբ 51մլն դրամ կհատկացվի Արմավիրի մարզպետարանին: Հովիկ Աբրահամյանի Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետին են ներկայացվել մայիսի 23-ին մարզում տեղի ունեցած...

Մարզպետ Ա. Ղահրամանյանն ընդունեց «Ֆունակոշի Շոտոկան» կարատեի ասոցացիայի մարզիկներին

Մարզպետ Ա. Ղահրամանյանն ընդունեց «Ֆունակոշի Շոտոկան» կարատեի ասոցացիայի մարզիկներին 07.06.2016

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց  « Ֆունակոշի Շոտոկան »  կարատեի ասոցացիայի մարզիկներին` նախագահ Կամսար Ավետիսյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանը: Ասոցացիայի 13-15 տարիքային խումբը ներկայացնող մարզիկներից 4-ը մայիսի 28-ին մասնակցել է ՌԴ Կալուգա քաղաքում կայացած  « Շոտոկան կարատե »  մարտարվեստի միջազգային մրցաշարին և մրցանակային տեղեր նվաճել: Ողջունելով «Ֆունակոշի Շոտոկան»...

Նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը 01.06.2016

Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925 թվականին, Ժնևում՝ երեխաների պաշտպանության հարցերով համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949 թվականին կանանց Ժողովրդավարական միջազգային դաշինքը Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել:ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարել է երեխաների կյանքի եւ առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը: Առաջին անգամ հունիսի մեկը որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր նշվել...

Նախագահը մասնակցել է հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը

Նախագահը մասնակցել է հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը 28.05.2016

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ բարձրագույն ղեկավարության և հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Հանրապետության Նախագահը ողջունել է տոնի կապակցությամբ անցկացված զորահանդեսի մասնակիցներին, շնորհավորել Հանրապետության տոնի առթիվ:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 12:26:47