Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հանդիսավորությամբ մեկնարկել է 2019 թվականի ձմեռային առաջին զորակոչը 07.01.2019
Այսօր Սարդարապատի հուշահամալիրում տեղի է ունեցել 2019 թվականի ձմեռային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկներին պատմական վայրից Հայոց հաղթանակած բանակ են ճանապարհել ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Համբարձում Մաթևոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, ՊՆ և ԶՈւ զինվորականներ, այլ ոլորտներ ներկայացնող պաշտոնյաներ: Ավանդույթի համաձայն...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ 28.12.2018
Արմավիրի մարզի հարգելի′ բնակիչներ, սիրելի′ հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Կրկին մոտեցանք հին ու նոր տարվա սահմանագծին: Բազմադարյա պատմության էջերում շուտով կամփոփվի 2018 թվականը, որը հայ ժողովրդի նորօրյա պատմության մեջ կհավերժանա որպես համաժողովրդական հաղթանակի տարեթիվ։ Հաղթանակ, որը հայության շրջանում նոր հույս ու հավատ արթնացրեց ապագայի նկատմամբ, վերափոխեց մոտեցումն ու վերաբերմունքը պետության հանդեպ։ Այսօր, առավել քան...

Մարզպետն ընդունել է մարզի երկկողմանի ծնողազուրկ երեխաներին 28.12.2018
Ամանորին ընդառաջ մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել և նվերներ է հանձնել մարզի երկկողմանի ծնողազուրկ 28 երեխայի: Ջերմորեն ողջունելով փոքրիկներին և նրանց խնամակալներին` մարզպետը վստահեցնել է, որ նրանք միշտ գտնվելու են պետական հոգածության ներքո: Նա իր խոսքում ընդգծել է, որ որպես մարզային իշխանության պատասխանատու` միշտ լինելու է նրանց կողքին` պատրաստ ընդառաջելու յուրաքանչյուր խնդիրի լուծմանը: Համբարձում Մաթևոսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորել է նաև...

Համբարձում Մաթևոսյանն այցելել է Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամաս 28.12.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամաս: Զորամասի Հրամանատար Արթուր Երոյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է հաստատությունում, ծանոթացել ընդհանուր պայմաններին, հետաքրքրվել ուսումնական գործընթացին վերաբերող մանրամասներով: Իսկ արդեն ճաշի սեղանի շուրջ Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է զինծառայողներին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Այնուհետև շնորհավորելով զորամասի...

Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը 27.12.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը, որին մասնակցել է մարզի 7 բնակիչ: Ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալները և ոլորտային այլ պատասխանատուներ` քաղաքացիների կողմից ներկայացվող հարցերը տեղում քննարկելու և լուծման հնարավոր տարբերակներ ներկայացնելու համար: Ընդունելությանը հերթագրված քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են դրամական աջակցություն տրամադրելու խնդրանքով: Հարց է եղել նաև դպրոցներից մեկում...

Ամանորին ընդառաջ մարզպետն այցելել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին 26.12.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Ամանորին ընդառաջ այսօր այցելել է Բամբակաշատ և Արաքս համայնքներում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Մնացական Խաչատրյանին և Միսակ Վարդանյանին և նվերներ հանձնել նրանց: Մարզպետը շնորհավորել է վետերաններին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` նրանց մաղթելով առողջություն և տոկունություն: Նա իր խոսքում նշել է, որ անգնահատելի է Մեծ հայրենականի վետերանների սխրանքը և հաղթանակի գործում նրանց ունեցած ավանդը: <<Ի դեմս ձեզ` ես իմ...


