Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին Արմավիրի մարզպետարանի աշխատակիցների շախմատային առաջին մրցաշարի արդյունքները 26.01.2015

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ Արմավիրի մարզպետարանում ընթանում էր մարզպետարանի աշխատակիցների շախմատային առաջին մրցաշարը, որի մասնակիցները 16-ն էին` տարբեր ոլորտներից: Ութ օր շարունակ նրանք իրենց ուժերը չափեցին շրջանային մրցակարգով` յուրաքնչյուրը խաղալով 15 խաղ: Այսօր ամփոփվեցին մրցաշարի արդյունքները, ըստ որի` մրցանակային 1-ին տեղը հավասար` 11,5 միավորով կիսեցին  մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը, հողաշինության և...

Մարզպետն այցելեց «Սենտուրիոն» թռչնաբուծական ֆաբրիկա 22.01.2015

Նոր հոսքագծերի գործարկման կապակցությամբ այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելեց Եղեգնուտ համայնքում գտնվող «Սենտուրիոն» թռչնաբուծական ֆաբրիկա, որը հայ սպառողին է ներկայանում ամբողջական և մասնատված հավի, հավի սրտի, թոքի, քարաճիկի տեսականիով: Ընկերության տնօրենի և համայնքի ղեկավարի ուղեկցությամբ մարզպետ Ա. Ղահրամանյանը շրջեց թռչնաֆաբրիկայում, ծանոթացավ արտադրական հզորությունների ընդլայնման նպատակով վերջին շրջանում իրականացված ներդրումային ծրագրերին:...

ՀՀ Արմավիրի մարզը ևս սգում է գյումրեցի փոքրիկի մահը 20.01.2015

Այսօր Արմավիրի մարզկենտրոնում գտնվող Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ և Տեր Ստեփանոս քահանա Մելիքյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ մոմավառության և հոգեհանգստի արարողություն` ի հիշատակ Գյումրիում ռուս զինվորականի կողմից դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի վերջին ներկայացուցիչ Սերյոժա Ավետիսյանի: Ոգեկոչման արարողությանը իրենց մասնակցությունն ունեցան մարզային իշխանությունները, տարբեր կառույցներ ու կազմակերպություներ, ինչպես նաև ուսանողներ...

Մեկնարկել է Արմավիրի մարզպետարանի աշխատակիցների շախմատային առաջին մրցաշարը 19.01.2015

ՀՀ Արմավիրի մարզպետ, շախմատի Արմավիրի մարզային ֆեդերացիայի նախագահ Աշոտ Ղահրամանյանի և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համատեղ նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց մարզպետարանի աշխատակիցների շախմատային առաջին մրցաշարը, որի մասնակիցները 16-ն են` տարբեր ոլորտներից:  Ինտելեկտուալ խաղում նրանք իրենց ուժերը կչափեն շրջանային մրցակարգով` յուրաքնչյուրը խաղալով 15 խաղ: Մրցաշարին հետևում են մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, փոխմարզպետ Դավիթ Սամսոնյանը և ոլորտի մեծ...

Տեղեկատվություն` Արմավիրի ՍԾՏԳ-ում 2014թ. դեկտեմբեր ամսին կատարված աշխատանքների մասին 13.01.2015

2014 թվականի դեկտեմբեր ամսին Արմավիրի ՍԾՏԳ-ի կողմից սահմանված կարգով կատարվել են հետևյալ աշխատանքները. 1. Գործակալությունում դեկտեմբեր ամսվա ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել է 163 ընտանիք, որից 110-ը` նպաստառու 2. Ընտանեկան նպաստի իրավունք է ունեցել 1819 ընտանիք 3. Սոցիալական նպաստի իրավունք է ստացել 438 ընտանիք 4. Հրատապ օգնություն է տրվել 238 ընտանիքի 5. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ է վճարվել 4 ընտանիքի 6. Մինչև երկու տարեկան երեխայի նպաստ է վճարվել...

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով 30.12.2014

Հայաստանի Հանրապետության նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 29-ի ՆՀ-670-Ա հրամանագրով  արդյունավետ աշխատանքի համար Արմավիրի մարզպետ Աշոտ Սարգսի Ղահրամանյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:      

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53