Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Արմավիրի մարզում տրվել է համապետական շաբաթօրյակի մեկնարկը 08.09.2018
Այսօր վաղ առավոտյան մարզում տրվել համապետական շաբաթօրյակի մեկնարկը: Մարզպետի կարգադրությամբ ստեղծված մարզային հանձնաժողովի կողմից կազմված համապետական շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի համաձայն հանայնքներում հստակեցվել են գործողությունների ծրագրերը, սահմանազատվել են մաքրման ենթակա տարածքները: Համապետական շաբաթօրյակի աշխատանքներին ներգրավված են մարզային, համայնքային կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական,...

«Մաքուր տուն՝ տնից դուրս» ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզում այսօր իրականացվել են մաքրման և բարեկարգման համատարած աշխատանքներ, որոնցում ընդգրկված են եղել մարզային, համայնքային նշանակության կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները և մասնավոր ընկերությունները: Շաբաթօրյակի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել հանրային տարածքների` պատմամշակութային հուշարձանների, գերեզմանատների, աղբավայրերի...

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի մոտ այսօր մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են սեպտեմբերի 8-ին իրականացվող համապետական շաբաթօրյակին վերաբերող հարցեր: Կարևորելով շաբաթօրյակին մարզում գործող բոլոր հաստատությունների ներգրավվածությունը` փոխմարզպետը ոլորտային պատասխանատուներին հորդորել է մոբիլիզացնել մարդկային և տեխնիկական ռեսուրսները և հնարավորինս արդյունավետ կերպով իրականացնել նախատեսվող...

Մարզպետն այցելել է Սարգիս Վարդանյանի արվեստանոց-թանգարան 07.09.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր այցելել է Սարգիս Վարդանյանի արվեստանոց-թանգարան: Նկարչի որդին` Զարեհ Վարդանյանը, մարզպետին ներկայացրել է վարպետի կտավները, խոսել նրա գեղարվեստական ժառանգության մասին, անդրադարձել արվեստանոց-թանգարանի զարգացմանն ուղղված ծրագրերին:

Մաքուր տուն՝ տնից դուրս․ համապետական շաբաթօրյակ սեպտեմբերի 8-ին 06.09.2018
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 8-ին հանրապետության ամբողջ տարածքում կանցկացվի համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակի ընթացքում հանրապետության բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային վայրերում, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում նախատեսվում են սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։ Աշխատանքների կազմակերպման նպատակով կներգրավվեն ինքնաթափեր, ամբարձիչ մեքենաներ, էքսկավատորներ,...