Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Ա. Ղահրամանյանը «ԱՍ քաղաքական-հասարակական մրցանակաբաշխություն 2014»-ի արդյունքում ճանաչվել է «Տարվա լավագույն մարզպետ» 15.12.2014

Դեկտեմբերի 12-ին «Նացիոնալ» հյուրանոցում տեղի ունեցավ «Անալիտիկ» կենտրոնի կազմակերպած «ԱՍ քաղաքական-հասարակական մրցանակաբաշխություն 2014»-ի մրցանակների հանձնման միջոցառումը: Հասարակության քվեարկության արդյունքում տեղի ունեցած մրցանակաբաշխությամբ որոշվել էին 2014-ի լավագույն քաղաքական և հասարակական գործիչները: Տեղի ունեցած  քվեարկության արդյունքում «Տարվա լավագույն մարզպետ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՀ Արմավիրի...

Տեղեկատվություն` Արմավիրի ՍԾՏԳ-ում 2014թ. նոյեմբեր ամսին կատարված աշխատանքների մասին 11.12.2014

2014 թվականի նոյեմբեր ամսին Արմավիրի ՍԾՏԳ-ի կողմից սահմանված կարգով կատարվել են հետևյալ աշխատանքները.   1. Գործակալությունում նոյեմբեր ամսվա ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել է 208 ընտանիք, որից 151-ը` նպաստառու 2. Ընտանեկան նպաստի իրավունք է ունեցել 1810 ընտանիք 3. Սոցիալական նպաստի իրավունք է ունեցել 433 ընտանիք 4. Հրատապ օգնություն է տրվել 238 ընտանիքի 5. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ է վճարվել 3 ընտանիքի 6. Մինչև 2 տարեկան երեխայի...

Մարզպետը Թաիրովի դպրոցում ներկա գտնվեց շախմատի դասասենյակի բացմանը 11.12.2014

ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակիչ Վլադիմիր Բախտավորյանի աջակցությամբ այսօր Թաիրովի միջնակարգ դպրոցում բացվեց ամբողջությամբ վերանորոգված և անհրաժեշտ գույքով հագեցված շախմատի դասասենյակ, որին ներկա էին նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը: Շնորհավորելով կրթօջախի մանկավարժներին, աշակերտներին և շնորհակալություն հայտնելով բարերարին` մարզպետը նշեց. <<Շատ ուրախալի և գովելի է դպրոցներում...

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պարգևատրվել է <<ՈՍԿԵ ԽԱՉ>> շքանշանով 09.12.2014

Հասարակական գործունեության մեջ ունեցած հատուկ վաստակի և <<Երգը բարեկամության կամուրջ>> ռուսական երգի փառատոնի իրականացմանն աջակցելու և օգնելու համար ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պարգևատրվել է <<Ռուսաստանի հայերի միություն>> համառուսաստանյան կազմակերպության բարձրագույն պարգևով` <<ՈՍԿԵ ԽԱՉ>> շքանշանով:

Շարժողական խնդիրներ ունեցող հաշմանդամներին տրամադրվել են պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ 01.12.2014

Արմավիրի մարզում հաշվառված է թվով 114 շարժողական խնդիր ունեցող հաշմանդամ: Յուրաքանչյուր տարի նրանք բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կողմից տրված ուղեգրի և մասնագետների կողմից իրականացված հետազոտության հիման վրա Պրոթեզաօրթոպեդիկ ընկերության կողմից ստանում են համապատասխան պարագաներ: Օրեր առաջ Արմավիրի մարզպետարանում պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ են  ստացել Արմավիրի, Վաղարշապատի և Բաղրամյանի տարածաշրջանների սոցիալական ծառայությունների տարածքային...

Տեղեկատվություն` Արմավիրի ՍԾՏԳ-ում 2014թ. հոկտեմբեր ամսին կատարված աշխատանքների մասին 14.11.2014

2014 թվականի հոկտեմբեր ամսին Արմավիրի ՍԾՏԳ-ի կողմից սահմանված կարգով կատարվել են հետևյալ աշխատանքները. 1. Գործակալությունում  հոկտեմբեր ամսվա ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել է 220 ընտանիք, որից 168-ը` նպաստառու 2. Ընտանեկան նպաստի իրավունք է ունեցել 1798 ընտանիք 3. Սոցիալական նպաստի իրավունք է ստացել 429 ընտանիք 4. Հրատապ օգնություն է տրվել 240 ընտանիքի 5. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ է վճարվել 5 ընտանիքի 6. Մինչև երկու տարեկան...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53