Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը՝ <<Տարվա հասարակական գործիչ>>

Արմավիրի փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը՝ <<Տարվա հասարակական գործիչ>> 07.06.2017

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է «Համազգային վստահություն» խորհրդի կազմակերպած «Հայուհի 2017» կանանց մեծարման արարողությունը: <<Տարվա հասարակական գործիչ>> մրցանակին է արժանացել ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանը, որին շնորհավորել և մրցանակն է հանձնել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը: «Համազգային վստահություն» խորհուրդը զբաղվում է տնտեսության տարբեր ոլորտների...

<<Հատուցում-2017>> ծրագիրը մեկնարկեց նաև Արմավիրի մարզում

<<Հատուցում-2017>> ծրագիրը մեկնարկեց նաև Արմավիրի մարզում 05.06.2017

Շուրջ յոթ տարի անընդմեջ Հայաստանի Հանրապետության տարածքում Art   բարեգործական ընկերությունն իրականացվում է <<Հատուցում>> կոչվող   հայրենասիրական ծրագիրը, որի նպատակն է սատար կանգնել Արցախյան ազատամարտի մասնակիցներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին, սոցիալապես անապահով և առողջական խնդիրներ ունեցող հաշմանդամներին: Այս տարի ծրագրին կմասնակցի նաև ՀՀ Արմավիրի մարզը: Ամռան ընթացքում Արցախյան ու ապրիլյան պատերազմների արմավիրցի զոհված...

Մարզպետն ընդունեց Շոտոկան կարատեի աշխարհահռչակ մարզիչ Հիտոշի Կասույային

Մարզպետն ընդունեց Շոտոկան կարատեի աշխարհահռչակ մարզիչ Հիտոշի Կասույային 29.05.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Շոտոկան կարատեի ճապոնացի մարզիչ, աշխարհի յոթակի չեմպիոն, սև գոտի 8-րդ դան Հիտոշի Կասույային և նրա հայաստանյան գործընկերներին: Հիտոշի Կասույան Արմավիրի մարզ է այցելել Ֆունակոշի Շոտոկան կարատեի ասոցացիայի նախագահ, 5-րդ դան Կամսար Ավետիսյանի հրավերով` Արմավիրի թիվ 2 հիմնական դպրոցում սեմինար-մարզումներ անցկացնելու նպատակով: Ողջունելով հյուրերին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կարևորեց նախատեսվող ձեռնարկը, որը, ըստ նրա, մեծ ոգևորություն...

 Նշվեց Հայաստանի Առաջին հանրապետության հռչակման 99-րդ տարեդարձը

Նշվեց Հայաստանի Առաջին հանրապետության հռչակման 99-րդ տարեդարձը 28.05.2017

99 տարի առաջ մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին հանրապետությունը: Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայերի համար դժվարին ժամանակահատվածում և գոյատևեց ընդհամենը 2 տարի՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։ Չնայած կարճ կյանքին՝ Առաջին հանրապետության դերն անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում: Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո 1918 թվականի մայիսի...

Համապետական շաբաթօրյակի շրջանակներում Արմավիրի մարզում իրականացվեցին մաքրման և բարեկարգման համատարած աշխատանքներ

Համապետական շաբաթօրյակի շրջանակներում Արմավիրի մարզում իրականացվեցին մաքրման և բարեկարգման համատարած աշխատանքներ 27.05.2017

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ողջ հանրապետությունում, այդ թվում՝ Արմավիրի մարզում այսօր իրականացվեցին մաքրման և բարեկարգման համատարած աշխատանքներ, որոնցում ընդգրկված էին մարզային, համայնքային նշանակության կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները և մասնավոր ընկերությունները: Շաբաթօրյակի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել հանրային տարածքների` պատմամշակութային հուշարձանների,...

Ազդարարվեց հերթական ուսումնական տարվա ավարտը

Ազդարարվեց հերթական ուսումնական տարվա ավարտը 26.05.2017

Ինչպես ամբողջ հանրապետությունում, Արմավիրի մարզի դպրոցներում ևս կայացավ վերջին դասը` ողողված երջանկությամբ, երախտագիտությամբ և ապագայի հանդեպ լավատեսական սպասումներով: Այս ուսումնական տարում մարզի դպրոցներն ունեցան 1948 շրջանավարտ: Օրվա առիթով մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի ուղեկցությամբ այցելեց  Մուսալեռի Ֆ. Վերֆելի և Մյասնիկյանի Արայի անվան կրթօջախներ, մասնակցեց վերջին դասի կապակցությամբ կազմակերպված...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-15 10:42:51